11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչու է Թուրքիան ավելի նյարդային դարձել

«Թուրքիայի ղեկավարությունն այսօր իսկապես հայտնվել է մի իրավիճակում, երբ չի կարողանում համարժեք արձագանքել իրողոություններին, և այս հայտարարությունը հերթական վկայությունն է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեկ արած հայտարարությանը: «Ապրիլի 24-ին Հայաստանում հավաքվելու են, իրենք նվագեն, իրենք երգեն: Խոսելու են և վիրավորանքներ են հնչեցնելու Թուրքիայի հասցեին»,-ասել է նա:

Ըստ Վարդանյանի՝ ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հետ կապված ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրված է այստեղ, այդ թվում և համաշխարհային մամուլի էջերն են ողողված այս թեմայով: «Իսկապես Թուրքիան հայտնվել է դժվարին իրավիճակում: Ակնհայտ է, որ նման վարքագիծը խոսում է իրենց թուլության մասին»,-նկատեց նա:

Վարդանյանը նշեց, որ թուրքական քաղաքականության ձեռագիրն է, որ Դավութօղլուն ուղերձ է հղում, հաջորդ օրը Էրդողանը նման հայտարարություններ է անում: «Դավութօղլուի հայտարարությունը, Էրդողանի նախորդ տարվա ուղերձը, իբր թե ինքը ցավում է կատարվածի համար, ընդամենը աշխարհին խաբելու, աշխարհի ուշադրությունը շեղելու հերթական դրսևորումներն են, չասել ամբողջը, չընդունել Ցեղասպանությունը, աշխարհին ցույց տալ, թե իբր մենք էլ ենք ցավում, բայց բուն խնդիրը մեկն է:

Մինչև իր կողմից չճանաչի, Թուրքիան մնալու է այդ բեռան տակ, և ես խորապես համոզված եմ, որ Ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումն առաջին հերթին անհրաժեշտ է թուրք ժողովրդին իր ինքնությունը գտնելու և ավելի ազատ ժամանակակից աշխարհում ապրելու, մնացածը թուրքական քաղաքականություն է: Այսօրվա Թուրքիայի առաջին դեմքերի քաղաքականությունը տեսնելով՝ բացառում եմ նրանցից որևէ կոնստրուկտիվ քայլերը»:

Պատգամավորը գտնում է, որ Թուրքիան շատ նյարդային է սկսել արձագանքել նախևառաջ Հռոմի պապի մատուցած պատարագի, ինչպես նաև վերջին  բանաձևերից պատճառով:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ