07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև ամբողջ երկրագունդը նվիրեն հայերին, միևնույն է. Առավոտ

Հատված «Առավոտ»-ի խմբագրականից.

«… Այսօրվա վիճակով եթե ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև ամբողջ երկրագունդը նվիրեն հայերին, միևնույն է՝ եթե մենք չենք կարող մեր կյանքը կազմակերպել հայրենիքում, այդ «հողերն» ունենալը ոչ մի իմաստ չի ունենա: Եվ ասելով՝ «մենք», ես տվյալ դեպքում նկատի ունեմ բոլոր մարդկանց, ովքեր իրենց հայ են համարում:

Հողը պետք է ոչ միայն «պահանջել», այլև իմաստավորել, շենացնել, մշակել: Կարգախոսի մակարդակով մենք հասկանում ենք, որ առանց տնտեսապես ու քաղաքականապես ուժեղ Հայաստանի՝ ոչ մի փոխհատուցում և ոչ մի պահանջատիրություն հնարավոր չէ:

Բայց պրակտիկ կյանքում մենք համախմբվում ենք միայն ապրիլի 24-ի հետ կապված, միայն այդ օրն ենք մենք մեզ զգում «մի թիմի խաղացողներ»: Իսկ մնացած օրերին մենք՝ հայաստանցիներս, իրար անհարկի բզբզում ենք, իսկ դրսում ապրող հայերի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ /այն,երկրի, որի զարգացումը, կրկնեմ, բոլորի համոզմամբ՝ մեր հաջողությունների գլխավոր գրավականն է/ չափից դուրս վերացական է և կասեի նույնիսկ՝ վիրտուալ: Արդյունքում ստացվում է, որ ունենալով հսկայական ներուժ՝ այն «հողը», որը մենք ունենք, թողնում ենք անմշակ»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ