19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Վտանգավոր է. Ժամանակ

«Ժամանակը» գրում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր հարցազրույց է տվել երեք ռուսական ռադիոկայանների, որի ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական խնդիրներին, Ցեղասպանությանը:

«Ըստ էության, Լավրովի անդրադարձը բովանդակային առումով երևի թե կարելի է համարել դիվանագիտականան արարողակարգ, սակայն դրանում առկա երկու հանգամանք արված հայտարարությունները դուրս են բերում, այսպես ասած, արարողակարգի շրջանակից և, ըստ էության, վկայում Հայաստանի համար լրջագույն հարցերում Ռուսաստանի վտանգավոր մոտեցումների մասին:

Նախ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, խոսելով Պուտինի երևանյան այցի մասին, չգիտես ինչու խուսափել է Ցեղասպանության զոհերի հիշատակի մասին խոսելուց և ասել է, որ այցը զանգվածային հանցագործությունների զոհերի հիշատակին հարգանքի տուրք է, որը չի կարող մեկնաբանվել որպես այլ երկրների հետ հարաբերություններ խաթարելու առիթ:

Փաստորեն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը խուսափում է «ցեղասպանություն» բառն օգտագործելուց՝ այն դեպքում, երբ Ռուսաստանը, իբր թե, համարվում է Ցեղասպանությունը ճանաչած պետություն: Եվ սա այն պայմաններում, երբ Հայաստանի հասարակական շրջանակներ, իշխանական ներկայացուցիչներ անարգանքի սյունին են գամում արևմտյան որևէ երկրի, օրինակ՝ ԱՄՆ իշխանություններին, «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համար: Մինչդեռ երբ այդ բառից խուսափում է Ռուսաստանի արտգործնախարարը, Հայաստանում պարզապես քար լռություն է, և արդարացումն այն է, որ Պուտինը ապրիլի 24-ին ժամանում է Հայաստան: Այնինչ Լավրովի բառերը հստակ ցույց են տալիս, թե ինչն է Պուտինին իրականում բերում Հայաստան, և այս խնդիրը Լավրովի հայտարարության շարունակության մեջ է արտացոլվում:

ՌԴ արտգործնախարարը հայտարարում է, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կոչելու համար: Այսինքն՝ 6 տարի առաջ Ցյուրիխում ստորագրված և Հայաստանում մեծ կրքեր բորբոքած հայտարարությունները Ռուսաստանի օրակարգում են, և առանցքայինն այն է, որ ընթացիկ ապրիլի 24-ից առաջ Մոսկվան փաստորեն ազդարարում է իր օրակարգային այդ հարցը, ինչը նշանակում է, որ ապրիլի 24-ին Երևանում Մոսկվան քննարկելու է հայ-թուրքական արձանագրությունները վերակենդանացնելու հարցը, և սա է Պուտինի երևանյան այցելության օրակարգային խնդիրը, նպատակը: Եվ չի բացառվում, որ Պուտինը հայ-թուրքական արձանագրությունների օրակարգայնացումը իրականացնում է հենց Թուրքիայի պահանջով կամ խնդրանքով, որի միջոցով Անկարան, ամենայն հավանականությամբ, կփորձի մեղմել 100-րդ տարելիցի կապակցությամբ Ցեղասպանության միջազգային ճանաչման այն ակտիվ շարքը, որ ծավալվում է աշխարհում այս օրերին»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ