11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 23, 2015

Նախագահը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը

ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը, որի ժամանակ Ցեղասպանության նահատակները հռչակվել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու սրբեր՝ հիմնվելով հայոց եկեղեցական ավանդության, Եպիսկոպոսաց ժողովի կայացրած որոշման վրա և օրհնությամբ Ամենայն Հայոց Հայրապետի և Մեծի Տանն […]

Գերմանիայի նախագահը արտասանեց ցեղասպանություն բառը

Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկն այսօր մասնակցելով Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությանը` 1915 թվականի հայերի կոտորածներն անվանել է ցեղասպանություն:  Այդ հայերի ճակատագիրը պատմության մեջ զանգվածային ոչնչացման, էթնիկ զտման, կոտորածի, այո, Ցեղասպանության հստակ օրինակ է, որոնցով 20-րդ դարը հիշվում է «սարսափելի ձեւով»: Այսպիսով մենք խոսում են հրեաների հոլոքոստի հետ այս իրադարձությունների միանմանությունից, Հոլոքոստի, որի […]

Աննա Սեդակովայի կյանքին վտանգ է սպառնում, նրա մոտ ուռուցք է հայտնաբերվել

Երգչուհի, «Վիա Գրա»-ի նախկին անդամ Աննա Սեդակովան հիվանդ է եւ երիկամների երկու լրջագույն վիրահատություն է տարել: Բժիշկները երգչուհու մոտ ուռուցք են հայտնաբերել, գրում է paparazzi.ru-ն: Սեդակովան ասել է, որ ինքն արդեն իսկ հասցրել է երկու անգամ վիրահատվել: Առաջին վիրահատությունը տեղի է ունեցել երկու տարի առաջ, իսկ երկրորդը՝ բոլորովին վերջերս. «Նախկինում ես ոչ ոքի չեմ պատմել […]

Գրողը տանի /վիդեո/

Հենց նոր, մեկ շիշ գինով, նայեցի Ազնավուրին Պոզների մոտ: Ես չգիտեմ, գուցե գինին էր, գուցե իսկապես Ազնավուրի առեղծվածն էր, բայց ես արտասվում էի անընդհատ: Թվում է, թե Ազնավուրը այլևս չի կարող զարմացնել ոչնչով: Նրա մասին կան գրքեր, նրա գրել է բազմաթիվ գրքեր, բայց միևնույն է. նա կարողանում է լինել հետաքրքիր նույնիսկ 91 տարեկանում: Անշուշտ, հարցազրույցի […]

Թուրքերը կարծել են, թե արմատախիլ են անում Քրիստոսի հանդեպ մեր սերը. Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայան Հայոց Կաթողիկոսը խոսք է հղել Հայոց ցեղասպանության նահատակների սրբասաման արարողության ընթացքում: Ներկայացնում են խոսքն ամբողջությամբ: «Իսկ եթէ նախատիցի՛ք ևս վասն անուանն Քրիստոսի,երանելի՛ էք, զի …Աստուծոյ Հոգին ի վերայ ձեր հանգուցեալ է»(Ա Պետ. Դ 14)։ Սիրելի բարեպաշտ հավատացյալ եղբայրներ և քույրեր, Աստվածաշնչյան Արարատի հայացքի ներքո, Քրիստոսակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի այս նվիրական սրբավայրում այսօր […]

Սրբադասման արարողությունն ավարտվեց 19:15

Ժամը 19։15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվեց Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը։ Արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Հենց այդ պահին աշխարհի շատ եկեղեցիներում հնչեցին 100 ղողանջներ, որ խորհրդանշում են Հայոց ցեղասպանության 100-ամյակը:

Մենք՝ իրենց զավակները պիտի հաղթենք նոր ժամանակների «չարի պատերազմին»

«Հայ եկեղեցին այս պարզ, սակայն խորիմաստ բառերով բնութագրում է սրբերին որպես Սորբ հոգու զորությամբ լցված, չարը հաղթող ու քրիստոնեական ճշմարտությունների հավերժացման համար իրենց անձերը ընծայաբերող վկաներ»,-այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության ժամանակ ասաց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։ «Սրբերը մեր կյանքը աստվածային ճշմարտություններով պայծառակերպող, մեր առջեւ երկնային դռներ բացող […]

2015-ին գինի կխմենք Վանում. ԱՍԱԼԱ-ի Վազգեն /վիդեո/

Զինյալ պայքարի նահատակ Եղիա Քեշիշյանի  գնդակահարությունից 7 օր հետո, ստեղծվում է Եղիա Քեշիշյան անունով մահապարտների ջոկատ։ 1981թվականի սեպտեմբերի 24-ին չորս հայ երիտասարդներ՝ Վազգեն Սիսլյանը, Արամ Պասմաճյանը, Հակոբ Ջուլֆայանը և Գևորգ Կյուզելյանը, գրավելով Փարիզի  թուրքական դեսպանատունը՝ 16 ժամ այնտեղ պահում են ավելի քան 60 պատանդներ: Գործողությունը, որը ԱՍԱԼԱ-ի պատմության կարևորագույն էջերից էր անվանվում էր՝ ՛՛Վան՛՛: Չորս հոգանոց խմբի հրամանատարը Վազգեն Սիսլյանն էր: Վազգեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի