29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աննա Սեդակովայի կյանքին վտանգ է սպառնում, նրա մոտ ուռուցք է հայտնաբերվել

Երգչուհի, «Վիա Գրա»-ի նախկին անդամ Աննա Սեդակովան հիվանդ է եւ երիկամների երկու լրջագույն վիրահատություն է տարել: Բժիշկները երգչուհու մոտ ուռուցք են հայտնաբերել, գրում է paparazzi.ru-ն:

Սեդակովան ասել է, որ ինքն արդեն իսկ հասցրել է երկու անգամ վիրահատվել: Առաջին վիրահատությունը տեղի է ունեցել երկու տարի առաջ, իսկ երկրորդը՝ բոլորովին վերջերս.

«Նախկինում ես ոչ ոքի չեմ պատմել սրա մասին, բայց իրականում ես երկու անգամ լուրջ վիրահատության եմ ենթարկվել: Վիրահատել են երիկամներս, քանի որ դրանք չեն կարողանում ինչպես որ հարկն է աշխատեն»,- ասել է Աննան:

Ըստ երգչուհու՝ վտանգ կա, որ նա այլևս երբեք չի կարողանա երեխաներ ունենալ.

«Բժիշկն ինձ ասաց, որ կարծես թե ամեն ինչ լավ է: Ես շատ եմ ցանկանում կրկին երեխաներ ունենալ, սակայն ինքս հասկանում եմ, որ վիրահատությունից հետո դրա հավանականությունը շատ քիչ է: Ինձ մնում է միայն հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու»,- երկրպագուների հետ կիսվել է երգչուհին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ