2015-ին գինի կխմենք Վանում. ԱՍԱԼԱ-ի Վազգեն /վիդեո/
Զինյալ պայքարի նահատակ Եղիա Քեշիշյանի գնդակահարությունից 7 օր հետո, ստեղծվում է Եղիա Քեշիշյան անունով մահապարտների ջոկատ։ 1981թվականի սեպտեմբերի 24-ին չորս հայ երիտասարդներ՝ Վազգեն Սիսլյանը, Արամ Պասմաճյանը, Հակոբ Ջուլֆայանը և Գևորգ Կյուզելյանը, գրավելով Փարիզի թուրքական դեսպանատունը՝ 16 ժամ այնտեղ պահում են ավելի քան 60 պատանդներ:
Գործողությունը, որը ԱՍԱԼԱ-ի պատմության կարևորագույն էջերից էր անվանվում էր՝ ՛՛Վան՛՛: Չորս հոգանոց խմբի հրամանատարը Վազգեն Սիսլյանն էր:
Վազգեն Սիսլյանը ձերբակալվեց վիրավոր վիճակում: Արնաքամ լինող հայորդին դեսպանատնից դուրս գալիս մատներով հաղթանակ պատկերեց:
Այժմ Վազգենը բնակվում է Հայաստանում: Henaran.am-ի հետ զրույցում ԱՍԱԼԱ-ի մարտիկը հիշեց Ֆրանսիական բանտում անցկացրած Նոր տարին:
2015 թվականը Սիսլյան հայորդու հոգում ուրիշ արձագանք ունի: Վազգեն Սիսլյանը պատրաստ է հասնել իր երազանքին. «2015 թվականին գինի կխմենք Վանում»:
Մանրամասները՝ տեսանյութում: