Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ անել չի ուզում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով դիմել է հանրությանը․
«Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ:
«Անազատ մարդ» տեսաշարքի այս թողարկման ընթացքում ես ձեզ համար կբացահայտեմ գրեթե նույն սենսացիոն մի ճշմարտություն, որը թաքցնում
է մեզանից Նիկոլ Փաշինյանը, այսպես կոչված, Հայաստանի եվրոպական ապագայի մասին: Բոլորս գիտենք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, եվրոպական ինտեգրման հետ կապված, որևէ կոնկրետ քայլով չեն ամրապնդվել: Հայաստանն անգամ չի դիմել ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար: Փաշինյանը ամիսներ առաջ ասաց, որ դա շուտով կանի և ինչքան ժամանակ է դա չի
անում: Մյուս կողմից էլ բոլորս հիշում ենք, որ Ռուսաստանի նախագահը ակնկալում է, որ հայ ժողովուրդը հանրաքվեով կորոշի Եվրոպակա՞ն, թե՞ Եվրասիական միության անդամ է ուզում լինել: Եվ հիմա բուն ճշմարտությունը. ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի դիմել առ այսօր Եվրոպական միության
անդամության թեկնածուի կարգավիճակի համար։ Շատ պարզ պատճառով և սա է, որ մեզանից թաքցնում են Եվրոպական միության օրենքներով, կանոններով, կարգավորումներով, անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել այլ մաքսային միության անդամ: Այսինքն՝ Հայաստանը, քանի դեռ Եվրասիական տնտեսական միության անդամ է, չի կարող հավակնել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին: Եվ սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է դիմել անդամության համար, սակայն վստահ եմ, որ նա դեռ շատ ժամանակ չի դիմելու, եթե երբևէ դիմելու է, որովհետև դիմելու պահին առաջանում է խնդիր՝ եթե Եվրասիականից դուրս չես գալիս, ապա Եվրոպական միությունը քեզ մերժելու է, իսկ եթե
Եվրասիականից դուրս ես գալիս, ապա ակնհայտ է, որ տասնյակ տարիների մոտ ժամանակահատվածում Հայաստանի տնտեսական և, ինչու չէ, գեոքաղաքական ապագան մնում է խիստ վտանգված: Եվ սա է պատճառը, որ մի կողմից մեզ, ձեզ կերակրում են եվրոպական ապագայի հետ կապված հեքիաթներ, մյուս կողմից՝ անգամ ամենապրիմիտիվ քայլերը չեն անում: Նորից կրկնեմ՝ Հայաստանը չի դիմում ԵՄ անդամության հետ կապված գործընթացի, որովհետև եվրոպական օրենքներով անգամ այդ փուլում, որպեսզի ստանան դրական պատասխան, երկիրը՝ տվյալ դեպքում մենք, պետք է լքենք Եվրասիական տնտեսական միությունը։ Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ անել չի ուզում՝ հասկանալով դրա աղետալի սոցիալ-տնտեսական, ֆինանսական և այլ բազմաթիվ հետևանքներ: Այ սա է ճշմարտությունը»:











































