Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«1999-ի հոկտեմբերի 27-ի ոճիրն ուղղված էր Հայոց պետականության և իշխող քաղաքական թիմի՝ «Միասնություն» դաշինքի (ՀՀԿ-ի և ՀԺԿ-ի) դեմ։
Այն մեծ հարված էր նաև Հանրապետական կուսակցությանը։
Սպանվեցին Հանրապետականի առաջնորդ Վազգեն Սարգսյանը, ՀՀԿ ղեկավարներից Յուրի Բախշյանն ու անվանի ազատամարտիկ, Վազգենի զինակից Արմենակ Արմենակյանը։
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է։
Այն կրակոց էր նաև ուղղված հայկական Արցախի ու մեր «պատմական կաղապարների» դեմ։
Իմ խորին համոզմամբ՝ այս ոճրագործությունը հարված էր ոչ միայն ՀՀ-ին, այլ նաև Ազատ ու Անկախ Արցախի նկատմամբ։
Լույս և խաղաղություն Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, Ռուբեն Միրոյանի, Յուրի Բախշյանի, Միքայել Քոթանյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Հենրիկ Աբրահամյանի և Արմենակ Արմենակյանի հոգիներին:
Աստված պահապան Հայաստանին»։











































