12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Ցավում եմ, որ այսօր Թուրքիայում կան Էրդողան ու Դավութօղլու»

«Ինձ չի թվում, որ որևէ մեկն աշխարհոմ ուրախանալու է ապրիլի 24-ի շրջանակներում, դա պարելու տոն չէ, և ցույց է տալիս, թե Էրդողանի մտքի թռիչքն ինչքան կարող է լինել, որ Ցեղասպանության առիթով դրա մասին ասի, և ընդհանրապես Էրդողանը չի՞ տեսնում, որ մենք մենակով չենք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանն՝ արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որ ապրիլի 24-ին հայերը հավաքվելու են, իրենք նվագեն, երգեն պարեն:

Պատգամավորի խոսքով՝ եթե Թուրքիայի նախագահը տեսնում է, որ մածունը սպիտակ է ու դրան սև է ասում, ապա պետք է պատկերացնել, թե Թուրքիան ինչ է իրենից ներկայացնում՝ առնվազն Էրդողանի ղեկավարության շրջանակներում: «Ցավում եմ, որ այսօր Թուրքիայում կան Էրդողան ու Դավութօղլու, մեկը փորձում է դուր գալ աշխարհին, մյուսը որևէ զգացմունք չի կարողանում թաքցնել, բայց այսօրվա դրությամբ ունենք այն, ինչ ունենք, հարևաններին չեն ընտրում, այսօրվա դրությամբ ճիշտ ուղու վրա ենք»,ասաց նա՝ նկատելով, որ ՀՀ-ի ջանքերն ապարդյուն չեն անցնում Ցեղասպանության ճանաչման գործում: Իսկ թե որն է լինելու ՀՀ-ի կարգախոսը ապրիլի 24-ից հետո, Պողոսյանը նկատեց. «Կառուցել հզոր Հայաստան, չէ՞ որ մեր խնդիրը չլուծեց ապրիլի 24-ը, ընդամենը պետք է արթնանաք ու շարունակենք մեր աշխատանքը»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ