06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ձեր առողջությունը մեզ համար շատ թանկ է»

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Հայոց ցեղասպանության ականատես-վերապրած Սիլվարդ Ատաջյանին:

103-ամյա կինը 2015թ. փետրվարի սկզբին ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ոսկրաբեկորների տեղաշարժով աջ ազդոսկրի վզիկի փակ կոտրվածքի վիրահատություն էր տարել: Հանձնաժողովային կարգով որոշում էր կայացվել աջակցել և պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կատարել վիրահատությունը: 

«Ձեր շնորհիվ ապաքինվեցի: Ճիշտ է, ոտքս մեկ-մեկ ցավում է, սակայն այժմ կարողանում եմ քայլել, ոտքի եմ կանգնել»,- ասաց Սիլվարդ Ատաջյանը:

Արմեն Մուրադյանը զրուցեց տիկին Սիլվարդի հետ` հավաստիացնելով, որ նրա ցանկացած առողջական խնդիր լուծում կստանա:

«Ձեր առողջությունը մեզ համար շատ թանկ է»,- ընդգծեց նախարարը` մաղթելով ականատես-վերապրածին ամուր առողջություն: Տիկին Սիլվարդը պատմեց իր հայրենի Մուսա լեռից, անցյալից որոշ դրվագներ հիշեց:

 «Յոթ երեխա էինք` չորս քույր և երեք եղբայր, ես մնացի միակ ձնծաղիկ»,- կատակում է տարեց կինը:

Ականատես-վերապրածների առողջական խնդիրները  նախարարության մշտական  ուշադրության ներքո են: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ստեղծվել է համակարգող խորհուրդ, որը բժշկական օգնություն, դեղեր և բժշկական պարագաներ է տրամադրել 28 ականատես-վերապրածի:

Երևանում և մարզերում մասնագիտական խմբերի համայցերի ընթացքում կատարվել են անհրաժեշտ բժշկական հետազոտություններ, որոնց հիման վրա ստեղծվել են ականատես-վերապրածների բժշկական անձնագրերը: 

ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է 055 05 86 26 շուրջօրյա հեռախոսահամարը, որով կարող են զանգահարել ականատես-վերապրածները կամ իրենց հարազատները և ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ