06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ցեղասպանություն էր. Գերմանիայի Բունդեսթագի ՔԴՄ անդամ

Գերմանիայի Բունդեսթագի ՔԴՄ անդամ Ալբերտ Վայլերն այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ նշեց, որ իր ելույթը շատ կարևոր է նա հայերին ու մյուս ներկաներին փոխանցեց Բունդեսթագի նախագահի  և անդամների ողջույնները, ապա նշեց՝ մեծ պատիվ ունի հայերի հետ հիշելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: 

«20-րդ դարն արյունահեղությունների դարաշրջան է եղել: 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը այս տարի բոլորում է իր 100-րդ տարելիցը, Օսմանյան կայսրությունում սպանվեց 1.5 միլիոն հայ, ինչը Ցեղասպանություն էր: Սա իրողություն է, որը ետ դարձնել հնարավոր չէ: Մենք ցավում ենք, որ թուրքական կառավորության դիրքորոշումը դեռևս չկա»,-նկատեց նա:

«Անցյալի բաց գնահատականը լավագույն ճանապարհն է դեպի ապագա: Բազմաթիվ քաղաքական գործիչներ տարիներ շարունակ կոչ են արել Թուրքիային ճանաչել պատմական իրողությունը: Այս տարի եվրոպական կուսակցությունների ամենամեծ ընտանիքը` Եվրոպական ժողովրդական կուսակցությունը և Կաթոլիկ աշխարհի առաջնորդը` Հռոմի պապը դատապարտեցին Ցեղասպանությունը: Ինչպես գիտեք, մենք` գերմանացիներս ևս մեծ մեղք վերցրեցինք մեզ վրա 20-րդ դարում: Հոլոքստը անջնջելիորեն գրվել է պատմության մեջ: Դրանով իսկ` բավարար հիմք կա մեզ ` գերմանացիներիս ատելու և ժողովուրդների ընտանիքից հանելու համար: Բայց այդպես չեղավ:

Առանց մեր քննադատական անդրադարձի, մեր նկատմամբ չէր լինի այն ներումը, որ եղավ: Մենք ապրում ենք Եվրոպայում, ինչը, նախևառաջ, արժեքների համակարգ է: Նա, ով ցանկանում է դառնալ այդ համայնքի անդամ, պետք է ընդունի այդ արժեքները: Թուրքիայում այժմ գործում է սկզբունքը, թե՝ «Եթե չեմ տեսնում, ուրեմն չկա»: Մենք քաջալերում ենք հատկապես թուրք մտավորականներին և կոչ անում` շարունակել նույն կերպ քննադատել այդ մեծագույն հանցագործությունը»:

Վերջում նա քաջալերեց և իր զորակցությունը հայտնեց նաև հայ ժողովրդին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ