06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիան այսօր այն չէ, ինչ երեկ

Ազգությամբ թուրք Չենգիզ Աքթարը, ով հանդիսանում է ԵՄ-ին Թուրքիայի ինտեգրման քաղաքականության ակտիվ քարոզիչներից, այսօր մասնակցում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Թուրքիան ուրիշ դարաշրջան է մտնում, և առհասարակ ցանկացած կառավարության համար շատ դժվար կլինի Ցեղասպանությունն ընդունելն ու ճանաչելը: «Դիվանագիտական քայլերը կարևոր են, և երկու կողմերն էլ պիտի առաջինը լինեն»,-նկատեց նա: Դիտարկմանը, որ ՀՀ-ն մի քանի անգամ քայլեր ձեռնարկել է հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, բայց Թուրքիան ընդառաջ չի գնացել, նա արձագանքեց.

«Դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատվեն, քանի որ Թուրքիայի կառավարությունն ոչ այդքան տեղյակ է, թե ինչ է կատարվում Հայաստանում և հենց այդ քայլերն էլ պիտի երկկողմ հարաբերությունների զարգացմանը միտված լինեն»:

Ինչ վերաբերում է Էրդողանի վերջին հայտարարությանը, Աքթարն ասաց` չի լսել ելույթը: Միաժամանակ նա նշեց, որ սխալ բառ է օգտագործվել. «Մարդիկ ավելի շատ պետք է սգան, քան պարեն»:

Հարցին, թե Թուրքիայի կառավարությունը երբ համարձակություն կունենա ճանաչելու Ցեղասպանությունը, թուրք գործիչը պատասխանեց. «Թուրքիայում կառավարությունը փոխվել է և այսօր այն չէ, ինչ երեկ էր»: Նա ընդգծեց, որ կառավարության ներկայացուցիչները մասնակցելու են ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին Ստամբուլում, սակայն դա չի նշանակում, որ նրանք ընդունում են դա, սակայն սա նոր բան է: Նա նշեց, որ այստեղ է ոչ թե կառավարության անունից, այլ հասարակության՝ ներկայացնելու, թե հասարակությունն ինչ դիրքորոշում ունի այս հարցում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ