30 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

Բաց է

Քիչ առաջ ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում հրապարկվեց և այժմ արդեն պաշտոնապես շրջանառության մեջ է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հայտարարությունը, որին միացել են աննախադեպ քանակով ԵԽԽՎ պատվիրակներ / 170-ից ավել/, ԵԽ գրեթե բոլոր անդամ պետություններից, անգամ` Թուրքիայից:

Հայտարարությունը շրջանառվելու է շուրջ երեք ամիս, ինչը նշանակում է` այն բաց է լինելու այն անձանց համար, ովքեր ցանկություն կհայտնեն դրան միանալ, իսկ այդպիսի անձանց քանակը քիչ չէ արդեն իսկ այս պահի դրությամբ:

ԵԽԽՎ կանոնակարգային պահանջների պահպանմամբ այդ անձինք կմիանան հայտարարության տեքստին: Հայտարարության մեջ խոսվում է ցեղասպանությունների դատապարտման և ճանաչման անհրաժեշտության մասին ընդհանրապես և Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին մասնավորապես:

Արփինե Հովհաննիսյան

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ