29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գաղթի ճանապարհին 6 երեխայից միայն մեկն է վերապրել

Մարիամ Քերոբյանի պատմությունը

1890 թ., Բասենի շրջանի Դալիբաբա գյուղ

Ալվարդ Ռաշոյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր մոր պապի և տատի պատմությունը:  Քերոբյան Սեդրակն ու Մարիամն Արևմտյան Հայաստանի Բասենի շրջանիԴալիբաբա գյուղից գաղթել են Անդրանիկ փաշայի զորքի ուղեկցությամբ: Ճանապարհին 6 երեխայից կենդանի է մնացել միայն մեկը:

«Այս պատմությունը Քերոբյան Սեդրակի և նրա կնոջ Քերոբյան Մարիամի մասին է: Նրանք իմ մոր տատն ու պապն են: Քերոբյան Սեդրակն ու Մարիամն Արևմտյան Հայաստանի Բասենի շրջանի Դալիբաբա գյուղից Անդրանիկ փաշայի զորքի հետ գաղթել են՝ տանելով իրենց 6 երեխային՝ Եփրեմ, Նազիկ, Ղումաշ, Սոնա և մյուս երկու երեխան, որոնց անունները չգիտենք: Ճանապարհին բոլոր երեխաները մահացել են, բացի Եփրեմից: Եփրեմը ծնվել է 1906 թվականին:


1916-ին հետ են գնացել, հասել մինչև Սարիղամիշ, որտեղ տուն են սարքել և 2 տարի ապրել: Սակայն 1918-ին նորից փախել են և եկել հաստատվել Հրազդան քաղաքում: 1921-ին ծնվել է իրենց վերջին երեխան` Սուրենը, որին 1938-ին տարել են բանակ, մասնակցել է ֆիննական կռվին, իսկ Եփրեմին զորակոչել են 1941-ին:

Նրանք մասնակցել են Կերչի կռիվներին, և երկուսն էլ համարվում են անհետ կորած:

 Քերոբյան Սեդրակը ունեցել է 2 եղբայր` Մխոն և Սուքիասը: Մխոն ունեցել է 4 աղջիկ և 1 տղա: Տղայի անունն էր Քերոբ, որին տարել են ասկյարներն ու սպանել: Մխոն գաղթել է Հրազդանի Քաղսի գյուղ: Սուքիասը գաղթել է Բաքու: Մարիամն Ալաշկերտից է եղել: Նրա հայրը` Անդրանիկը, եղել է կաթոլիկ քահանա, ունեցել է 5 տղա և 2 աղջիկ (Մարիամն ու Սրբուհին, տղաների անուններն անհայտ են): Իսկ մեծ տղայի որդին եղել է վարդապետ և գաղթել է Վրաստան»:

Աղբյուր` ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ