22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեկնարկել է Սրբադասման արարողությունը

Քիչ առաջ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում մեկնարկեց Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի։ 

Սրբադասումը Հայ-առաքելական եկեղեցին վերականգնում է 400 տարվա ընդմիջումից հետո։ Արարողությանը մասնակցում են տարբեր եկեղեցիներից եկած հոգևորականներ, միջեկեղեցական կազմակերպություններից ներկայացուցիչներ:

Սբադասման կարգի նպատակը հայ եկեղեցում սրբադասման խորհուրդը վերականգնելն է: Նշենք, որ վերջին սուրբը, որ հռչակվել է և հիշատակվում է որպես տոնելի սուրբ, հայրապետ Մովսես Տաթևացին է եղել, նրա սրբադասումը եղել է 18-րդ դարում: Ցեղասպանության նահատակների սրբադասման կարգ կատարելու որոշումը կայացվել է նախորդ տարի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած եպիսկոպոսաց ժողովի ժամանակ: 

Հայ եկեղեցին սրբացում չի կատարում, այլ ճանաչում է սուրբերի կամ այդ անձանց սրբությունը, որն արդեն իսկ տարածում է ունեցել մարդկանց մեջ կամ վկայություններով փաստված է եղել: Այս քայլը նաև նշանակում է, որ եկեղեցին ճանաչում է տեղի ունեցածը՝ Ցեղասպանությունը: Եթե ընդունում ենք, որ այս մարդիկ նահատակվել են, ինքնին թելադրում է, որ ճանաչում ենք ցեղասպանության փաստը, որն իր մեջ ենթադրում է նաև պահանջատիրություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ