Շառլ Ազնավուրն արդեն Հայաստանում է
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն արդեն Հայաստանում է: Ինչպես «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը` նա րոպեներ առաջ ոտք դրեց հայկական հողին: Ազնավուրը Հայաստան է եկել ռուսաստանյան շրջագայություններից հետո: Երգիչը ելույթ էր ունեցել Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում:
Ազնավուրը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, թե իրեն լավ է զգում: Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե նա շատ կարևոր պահի է եկել Հայաստան, երգիչը նկատել է. «Ամեն օր էլ պետք է, որ երկրների նախագահները գան Հայաստան»: Պատասխանելով հարցին, թե ինչ է փոխվել Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց, Ազնավուրն ընդգծեց. «Ոչ շատ բան: Պետք է որ փոխվի, բայց դա չի լինում»:
Աղբյուր` Արմենպրեսս
Լուսանկարը` News.am-ի