29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ի՞նչ ունեին Մոնթեն, Նժդեհը, Ազգալդյանը, որ մենք չունենք այսօր

Մեզանից յուրաքանչյուրը գիտի, որ հայ է, բայց ինչ է հայը, ինչ բնույթ, որակ ունի, ինչումն է նրա հայությունը՝ շատերը կպապանձվեն, որովհետև չենք խորացել մեր էթնոսի առանձնահատկության մեջ, չենք բացահայտել հայի էությունը, որովհետև չենք ընկալել մեր՝ աշխարհ գալու առաքելությունը, իսկ եթե չունենք գոնե մոտավոր պատկերացում մեր մասին, ինչպե՞ս կարող ենք հային արժանի, համապատասխան երկիր կառուցել:

Իսկ միգուցե մենք արդեն ապրում ենք հենց մեզ համապատասխան երկրում, որտեղ մեծամասնությունը դժգոհ է համարյա ամեն ինչից և միևնույն ժամանակ դժգոհողն էլ ինքն է ստեղծում ուրիշներին դժգոհելու առիթ, միգուցե մեր անհամբերությունը՝ նոր որակի հայ կերտելու համար և այդ պրոցեսում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունն է պատճառը:

Որ աղն է պակասել մեր մեջ, որ չենք կարող ամենադժվարին, անդունդի եզրին կանգնած պահին անել անհնարինը՝ փրկվել և վերածնվել, ինչպես արեցին Զորավար Անդրանիկն ու Նժդեհը,Մոնթե Մելքոնյանն ո Ազգալդյանը, Բեկորը և մնացյալ հերոսները, ինչ ունեին նրանք, որ մենք չունենք: Ինձ թվում է, որ անբեկանելի ՀԱՎԱՏ՝ թե առ Աստված, թե մեր ժողովրդի ներուժի հանդեպ, սա ենք մենք կորցրել, հավատքը և դրա համար մեր ցանկացած նախաձեռնություն դատապարտված է, որովհետև մեջը մի պտղունց հավատ ու մի պտղունց սեր է պակասում:

Հասմիկ Միքայելյանի հանրագրից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ