18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Խաղում ես, ասա՝ խաղում ես. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

Տեղեկություն էինք ստացել, որ Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը Հայաստան-Ալբանիա խաղի ժամանակ խոշոր չափի՝ 10 միլիոն դրամի խաղադրույք է կատարել առ այն, որ Հայաստանը գոնե մեկ գոլ կխփի: Պատգամավորի բախտը ժպտացել է, Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսում գոլ է խփել: Խաղադրույքի գործակիցը եղել է 1.7, արդյունքում պատգամավորը շահել է 17 միլիոն դրամ: Լուրը ճշտելու համար զանգահարեցինք Գուրգեն Արսենյանին, պատշաճ ներկայացանք ու շարադրեցինք մեր հարցը:

 Նախ պրն Արսենյանը մի պահ դադար տվեց և պատասխանեց. «Ոչ, ճիշտ չի, որովհետև ես Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակ ընդհանրապես նման բանով չեմ զբաղվում»: Առհասարակ, վերջին շրջանում նման խոշոր չափի խաղադրույք կատարե՞լ է: «Ոչ, չեմ կատարել»: Իսկ ընդհանրապես՝ խաղո՞ւմ եք, խաղադրույքներ կատարո՞ւմ եք. հարցից Արսենյանը բորբոքվեց, «Ա՛յ տղա, շատ հեռացար, հարց ես տվել՝ պատասխանեցի, մի հատ էլ ռենտգենս չուղարկե՞մ լսես, նայես»:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ