03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ցանկացած կնոջ ընտրությունը. ապագա մայրիկ-պատգամավորը մանրամասնեց

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը հատկապես այս ապրիլի 7-ը համարում է իր տոնը:

«Ապրիլի 7-ը ինչպես գիտենք Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է, երբ հրեշտակը Մարիամին ավետում է Քրիստոսի ծննդյան լուրը: Այս տարի առավոտից հնչող բոլոր շնորհավորանքներից ու մաղթանքներից հասկացա, որ հատկապես իմ տոնն է: Նաև այդ է պատճառը, որ օրս սկսեցի բարձր տրամադրությամբ և այդպես էլ շարունակվում է»,-մեզ հետ զրույցում ասաց մայրության պատրաստվող պատգամավորը:

Մեր հարցին, թե եթե ընտրելու անհրաժեշտություն ծագի,  Նաիրա Կարապետյանը կըտրի ընտանիքը թե՞ քաղաքականությունը՝ ապագա մայրիկը պատասխանեց.«Ես հույս ունեմ, որ նման երկընտրանքի առջև երբեք չեմ կանգնի, որովհետև այդ ընտրության անհրաժեշտությունը չի եղել երբ ընտանիք եմ կազմել, իմ ընտանիքը շարունակ աջակցել ու եղել է իմ կողքին և այդպես էլ միշտ կլինի: Բայց միանշանակ ես գտնում եմ, որ նման պարագայում ցանկացած կնոջ ընտրությունը կլինի՝ ընտանիքը»:

Նաիրա Կարապետյանը շատ է սիրում ծաղիկներ: Այսօր նրան ծաղիկներ նվիրել են՝ և՛ ամուսինը, և՛ ընկերները:

«Գարնանային տոնին ինձ համար ամենագեղեցիկ նվերը ծաղիկներն են»,-նշեց պատգամավորը:

Հ.Գ Նաիրա Կարապետյանը շուտով մայր կդառնա: Նա երջանիկ է, որ աղջիկ է ունենալու: Ապագա հայ մայր…

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ