11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Կյելինին և Բրանիսլավ Իվանովիչն անընդհատ սադրում էին, կծել եմ նրանց. armsport.am

Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ պաշտպաններ Ջորջո Կյելինին եւ Բրանիսլավ Իվանովիչն անընդհատ սադրում էին իրեն, ինչի համար նա կծել է նրանց: 
 
«Կային մարդիկ, ովքեր օգնում էին ինձ լուծել ստեղծված խնդիրները: Մեղքի բաժինը ինձ վրա է, իսկ մյուսը՝ պաշտպանների, ովքեր սադրում էին ինձ: Կյելինին եւ Իվանովիչն անընդհատ հարվածում են քեզ՝ փորձելով հավասարակշռությունից հանել: Նրանք լավ են նյարդայնացնում, սակայն այժմ այլ կերպ եմ գործում. ինքս եմ սադրում պաշտպաններին: Այն ժամանակ պայքարի մեջ էի մտնում նրանց հետ, սակայն այժմ հեռու եմ գնում»,- Սուարեսի խոսքերը մեջբերում է «Cope»-ն:
 
 
armsport.am
KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ