19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

«Մեր կռվող տղաները ի՞նչ են մտածում…»/վիդեո/

«Էնքան ցավ եմ ապրում, երբ փոքրիկ աղջիկները աղ ու հացով են դիմավորում Քիմ Քարդաշյանին»,-մեզ հետ զրույցում ասաց Արցախյան ազատամարտի մասնակից,  ֆոտոլրագրող, «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի հիմնադիր նախագահ Սրապիոն  Գևորգյանը:

Գևորգյանը  գտնում է, որ մեր ազգի բարոյական նկարագիրը վեր է ամեն տեսակի ակցիաներից.«Ես էլ աղջիկ ունեմ ու ինչ պետք է սովորի մեր սերունդը: Հայ աղջիկները ոնց աղ ու հացով դիմավորեն իրեն: Աստվածաշնչում գրված է՝ Մեծ պոռնիկը նստեց  ու ոտքերը դրեց երկրի ջրերի վրա ու ջրերն այդ ամբողջովին աղտոտեց»,-ասաց Գևորգյանը:

« Քիմ Քարդաշյանը ով ուզում է լինի, թող գնա իր գործով զբաղվի, բայց պետք չէ որ մեր ամբողջ երիտասարդությունը իրեն, որպես աստղ մեծարի: Ի՞նչի են մեծարում ու ի՞նչի համար: Անառակություն են տարածում մեր երիտասարդության մեջ: Մեր կռվող տղաները ի՞նչ են մտածում»,-նշեց Սրապիոն Գևորգյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ