06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Նա խոսում է Արարիչ Աստծո հետ, ինչպես ընկերն ընկերոջ հետ»

Ֆրանսիական ռոմանտիկ ականքնարերգության հիմնադիր, բանաստեղծ, քաղաքական գործիչ և պատմաբան Ալֆոնս Մարի դե ԼԱՄԱՐԹԻՆԸ  խոստովանում է, որ հաճախ էին նրա ստեղծագործությունների  ներշնչման  աղբյուրը  դառնում  Աստվածաշունչը և հատկապես Դավթի սաղմոսները:

«Այս Աստվածային երգիչը՝ Դավիթը, հաճախ է շարժում իմ սիրտը և հափշտակում միտքս: Երբեք մարդու սրտի լարերը չեն արձակել այսքան մտերմիկ, այսքան սրտառուչ, այսքան զորեղ ակորդներ: Երբեք բանաստեղծի միտքը այդքան բարձր չի խոյացել ու հռչակվել այսքան արժանաբար: Երբեք մարդու հոգին մարդու և Աստծո առջև չի զեղվել այսքան քնքուշ, այսքան համակրելի և այսքան սրտաշարժ արտահայտություններով ու զգացմունքներով:

Մարդկային սրտի ամենանվիրական հառաչանքներն իրենց արձագանքն ու ձայնանիշերը գտան այս մարդու շուրթերի և տավիղի վրա … Իսկ եթե տեղափոխվենք այն հեռավոր ժամանակները, երբ այսպիսի երգեր էին հնչում աշխարհում և, եթե հասկանանք, որ այդ ժամանակներում ամենակիրթ ազգերի քնարերգությունը գովերգում էր սոսկ գինին, սերը, արյունը, մուսաների և Էլիդայի խաղերում ըմբիշների տարած հաղթանակները, ապա անհնար է խորին զարմանքից չշվարել թագավոր մարգարեի հնչյունների առջև:

Նա խոսում է Արարիչ Աստծո հետ, ինչպես ընկերն ընկերոջ հետ, հասկանում և բարեբանում է Նրա հրաշքները, կարկամում Նրա ճշմարտության առջև, աղերսում Նրա ողորմությունը, և թվում է, թե ավետարանական պոեզիայի նախորդող արձագանքն է, որ կրկնում է հեզ ու սրտով խոնարհ Քրիստոսի խոսքերն ավելի վաղ, քան լսվեցին դրանք… Այս հռչակավոր սաղմոսներից հետո Հորացիոս կամ Պինդարոս ընթերցելն, ըստ իս, անհնար է»: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ