11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 29, 2015

Ցավազրկողները չեն օգնում. պատգամավոր

ԱԺ ՕԵԿ խմբակացության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից հետաքրքրվեց Հայաստան ներմուծվող դեղերի որակի մասին։ «Բազմիցս ասել եմ, որ խնդիր կա ցավազրկողների հետ կապված. նրանք անորակ են և չեն օգնում։ Սակայն հետաքրքիր է շաքարախտով հիվանդ մարդկանց մատակարարվող դեղերիի մասին, որը տրամադրում է պետությունը։ 70 հազար և ավել հիվանդներին հետաքրքրվում է, […]

Մետրոյի դռները ճզմել են տղամարդուն եւ քարշ տվել

Մոսկվայի մետրոյում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: 53-ամյա մի տղամարդ չի հասցրել ժամանակին գնացք մտնել, մնացել է դռների արանքում, եւ չնայած այդ հանգամանքին` մեքենավարը շարժվել է տեղից: Արդյունքում մեկ կանգառ տղամարդը քարշ է եկել` ճզմված դռների արանքում: Այժմ նրան տեղափոխել են հիվանդանոց, նրա մոտ գլխուղեղի ծանր վնասվածքներ են արձանագրվել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Ցանցեր դնել «ինքնասպանության մոստերի» տակ

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը խնդրեց իր գրավոր հարցին պատասխանել, որը վերաբերում էր ինքնասպանությունների թվին: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց արդեն իսկ տրված գրավոր պատասխանը՝ ուշադրություն հրավիրելով նախ այն հանգամանքի վրա, որ ինքնասպանությունների դեպքերը 2012-2014 թվականների ընթացքում նվազել են: Սակայն նա տեղեկացրեց, որ այս տարվա առաջին եռամսյակում աճ է արձանագրվել՝ 54 դեպք, […]

Սեյրան Օհանյանը գերատեսչական մեդալներ հանձնեց երկրորդ աշխարհամարտի մասնակից բժիշկներին

Ապրիլի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել  Հայրենական Մեծ պատերազմի տոնական միջոցառումների շրջանակում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպած երկրորդ աշխարհամարտի վետերանների մեծարման ցերեկույթին: Մեծարման ցերեկույթից առաջ նախ բժշակական համալսարանի բակում Հայրենական պատերազմին նվիրված հուշակոթողի մոտ ներկաները հարգանքի տուրք մատուցեցին պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակին: Իսկ համալսարանի դահլիճում կազմակերպված ցերեկույթը […]

Աշոտյանին դուր չեկավ ԲՀԿ-ականի տոնը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հնչեցրեց իր գրավոր հարցը, որ վերաբերում էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամին: Պատգամավորը նշեց, որ ՀԵՀ-ը սահմանամերձ համայնքներում ծրագրեր է իրականացնում՝ օգնելու պետական բուհ-երում սովորող ուսանողներին, սակայն ուշադրություն չի դարձվում մասնակվոր բուհ-երի ուսանողներին, օրինակ՝ նրանց, ովքեր  երկու և ավել ուսանողներ ունեն, ու նրանց կրթաթոշակ կամ որևէ այլ աջակցություն […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 30-ին, մայիսի 2-ին, 4-ին` երեկոյան ժամերին,  շրջանների զգալի մասում, 1-ին, 3-ին հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-1-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 2-ի ցերեկը նույնքան կնվազի:  Երևանում՝  Ապրիլի 30-ին, մայիսի 2-ին, 4-ին` երեկոյան ժամերին, […]

Մարինե եւ Հրանուշ Աբրահամյանները մահացել են վրաերթի արդյունքում

Ապրիլի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21083» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Դեղձուտ-Կանաչուտ ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1984 թ. ծնված Մարինե և 1985 թ. ծնված Հրանուշ Աբրահամյաններին, հայտնում է Police.am-ը: Պատահարի հետևանքով Հրանուշ Աբրահամյանը տեղում է մահացել, իսկ Մարինե Աբրահամյանը` հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Նույն օրը, ժամը 23.40-ին, վարորդը ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է քննություն:

Նախարարության թերացումն է. Խ. Քոքոբելյան

Ազգային Ժողովում ՀՀ նախագահի կողմից ներկայացրած 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին համաձայնագրի քննարկման ժամանակ Գլխավոր զեկուցող Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանին հարցադրումներով դիմեց ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքեբելյանը՝ հետաքրքրվելով, թե որքանով են արդյունավետ […]

Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծ է ներկայացվել

Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավոր Երվանդ Նիսանը Հայոց ցեղասպանության ճանաչման համար օրենքի նախագիծ է ներկայացրել: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haberdiyarbakir» լրատվական կայքը, հայ պատգամավորի  առաջարկի տակ ստորագրել է շուրջ 40 պատգամվոր:  Խորհրդարան ներկայացված  նախագիծն առաջարկում է  ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը պաշտոնապես հիշատակի օր հռչակել, գրում է Ermenihaber.am-ը: Նշվում է, որ «Քուրդիստանի հայրենասերների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի