19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծ է ներկայացվել

Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավոր Երվանդ Նիսանը Հայոց ցեղասպանության ճանաչման համար օրենքի նախագիծ է ներկայացրել: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haberdiyarbakir» լրատվական կայքը, հայ պատգամավորի  առաջարկի տակ ստորագրել է շուրջ 40 պատգամվոր:  Խորհրդարան ներկայացված  նախագիծն առաջարկում է  ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը պաշտոնապես հիշատակի օր հռչակել, գրում է Ermenihaber.am-ը:

Նշվում է, որ «Քուրդիստանի հայրենասերների միությունը» աջակցել է հայ պատգամավորի նախաձեռնությանը, որին միացել են նաև պատգամավորներ «Քուրդիստանի ժողովրդավարական» կուսակցությունից:

Թուրքիայի հարցերի մասնագետ Բեյար Մուստաֆան ասել է, որ նմանատիպ բանաձևի ընդունումը, անգամ դրա քննարկումը մեծ վնաս կհասցնի Էրբիլ-Անկարա հարաբերությունների վրա:

«Քուրդիստանի ժողովրդավարական» կուսակցություն Մուհամմեդ Ամիր Դերշևին ընդգծել է, որ բոլորը գիտեն Հայոց ցեղասպանության մասին: «Ժամանակին Բարզանիները և այլ աշիրեթներ Թուրքիայում հայերի սպանությունների մասին խոսել են: Սակայն այս շրջանում Քուրդիստանի շրջանում այսպիսի քայլ անելը հեշտ չէ: Քուրդիստանի խորհրդարանը պետք է նախաձեռնությունն իր վրա վերցնի»,- ասել է պատգամավորը:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ