11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ցանցեր դնել «ինքնասպանության մոստերի» տակ

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը խնդրեց իր գրավոր հարցին պատասխանել, որը վերաբերում էր ինքնասպանությունների թվին: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց արդեն իսկ տրված գրավոր պատասխանը՝ ուշադրություն հրավիրելով նախ այն հանգամանքի վրա, որ ինքնասպանությունների դեպքերը 2012-2014 թվականների ընթացքում նվազել են: Սակայն նա տեղեկացրեց, որ այս տարվա առաջին եռամսյակում աճ է արձանագրվել՝ 54 դեպք, որը 10-ով ավել է նախորդ տարվանից: 

Նա նկատեց, որ սուիցիդիալ դրսևորումները հատուկ են բոլոր հասարակություններին, սակայն հասարակությունների սոցիալ-տնտեսական վիճակն ու ինքնասպանությունների թիվն ուղիղ համամետական չեն: Օրինակ՝ զարգացած երկրներում 1.7 տոկոս է ինքնասպանությունների թիվը, իսկ միջին զարգացած երկներում՝ 1.4 տոկոս: Մանուկյանի խոսքով՝ երևույթը չափազանց մտահոգիչ է, ու անհրաժեշտ են լուրջ ուսումնասիրություններ, որոնք պետք է օգնեն գտնելու կանխարգելման ճանապարհներ:

Իշխան Խաչատրյանն առաջարկեց լուծումներից մեկը: Նա նշեց, որ կան կամուրջներ, ինչպես օրինակ՝ Դավթաշեն, Կիևան, Հաղթանակ, որոնք ժողովուրդների մոտ կոչվում են «ինքնասպան մոստեր»: «Կարելի է ցանցապատել դրանք ու դրանով կանխարգելիչ գործողություններ իրականացնել: Սա կլուծի նաև բնապահպանական խնդիրներ, նաև առաջարկում եմ ՀԸ-ում կրճատել այդ ուղղությամբ հաղորդումները: Ամեն դեպքում կցանկանայի, որ կառավարությունը գործողությունները շարունակեր այս ուղղությամբ»,-շեշտեց պատգամավորը:

Հովհաննես Մանուկյանն ասաց, որ ոստիկանական ուժերի կողմից ահռելի ծավալի աշխատանքներ է իրականացվում սրա վերաբերյալ: Ցանցերի հետ կապված նա շեշտեց, որ դեռևս մտածում են, թե որքանով օգտակար կլինի սա: Նախարարը նաև կարծում է, որ շատ էֆֆեկտիվ կարող  է լինել սոցիալական գովազդը, օրինակ՝ Գերմանիայում  լրատվամիջոցների սահմանափակումներ են անում ինքնասպանությունների թեմայով: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ