18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Կոչը միակն էր՝ հողերը /վիդեո/

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը գտնում է, որ մենք պարտավոր ենք հպարտանալ մեր հաղթանակներով: Այդ մասին նա մանրամասնեց այսօր կայացած ասուլիսի ժամանակ.

«1965 թվականին առաջին անգամ հայ ժողովուրդը սկսեց լայնածավալ խոսել Ցեղասպանության մասին: Մինչ դա գիտեին , բայց երբեք չէին բարձրաձայնել: Ժողովուրդը դուրս եկավ և կոչը միակն էր՝ հողերը: Ես ուսանող էի այդ  ժամանակ ու  ինչ որ լումա ունեցել եմ այդ շարժման մեջ, բայց դրա վերջին արդյունքը այս օրերն էին ու հարյուրամյակի իրողությունը»,-նշեց Կարեն Աղամյանը և հավելեց, որ մեր ժողովրդի միասնությունը այս տարի արտահայտվեց, ինչպես1965թվականին, ինչպես Արցախի պատերազմի ժամանակ:

Աղամյանը իր հետ բերել էր 4 հատորից բաղկացած «Մեր հաղթանակները» անվամբ գիրքը, որտեղ ամփոփված են հայ ժողովրդի բոլոր հաղթանակները սկսած «Հայկ և Բել» պատումից:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ