09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Մինչև վերջ. Գեւորգը չի դադարեցնում հացադուլը

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ՝ անազատության մեջ գտնվող Գևորգ Սաֆարյանը դեռևս մտադիր չէ դադարեցնել հացադուլը:

Սաֆարյանի  պաշտպան Հայկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ կալանավայրում նրա համար նոր խուց են պատրաստել, ուր և Սաֆարյանը կտեղափոխվի հացադուլի դադարեցումից հետո: Անդրադառնալով ՀԽ կալանավորների  ճակատագրին՝ Հայկ Գրիգորյանն ընդգծեց, որ քննչական մարմնի գործողություններից, շարունակական հարցաքննություններից դատելով, որևէ հույս չկա, որ գործընթացը մոտակա ժամկետներում կավարտվի:

«Արդեն ապրիլի 25-ին, ցանկության դեպքում, լիովին հնարավոր կլիներ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին, սակայն նման բան չարվեց: Ակնհայտ է, որ գործ ունենք ոչ թե իրավական, այլ զուտ քաղաքական գործընթացի հետ»,- ընդգծեց նա: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ