19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Եթե իրոք բռնաբարության փորձ է եղել. Փաստինֆո

Սպանության պատճառի մասին գիտի «մեկ մեռնողը, մեկ էլ՝ Կարինեն»: Այսօր դատարանում հայտարարեց սեռական հարաբերության առաջարկ անելու համար տղամարդու սպանության գործով վկան։ Վերջինս հավելեց, որ ինքը երբևէ չի իմացել, որ տուժող տղամարդն անհանգստացրել է Կարինեին, եթե իմանար, իր մոտ խոսակցություն լիներ, ապա կասեր, որ «ամուսնացած ա, ինչ գործ ունես»:  

Վկա Գագիկ Հովհաննիսյանը, ինչպես ամբաստանյալն ու նրա ամուսինը, դեպքի ժամանակ բնակվել են նույն տան բակում՝ վարձակալական հիմունքներով:   Ըստ վկայի՝ ինքը տուժողին չի ճանաչել, ընդամենը 3 անգամ է տեսել, բայց, քանի որ վերջինս գնալու տեղի չի ունեցել, թույլ է տվել, որպեսզի իր տանը մնա:   Վկան, ով բացահայտ հայտնեց, որ սիրում է խմել, այսօրվա նիստին ներկայանալուց առաջ ևս 2 բաժակ խմել էր։

Դեպքի օրը ևս խմած է եղել, մոտ մեկ լիտր օղի էլ տուժողի հետ է խմել: Երկուսով խմել են, հաց կերել, Կարինեն էլ իրենց համար սուրճ է պատրաստել, որից հետո պառկել են քնելու։ Համենայնդեպս ինքը քնել է, իսկ Կարենը քնել է, թե՝ ոչ, ինքը չգիտեր:   Վկան արթնացել է Կարինեի ձայներից ու տեսել սպանված Կարենին, ում կրծքավանդակն այդ պահին եղել է ամբողջությամբ արյան մեջ, իսկ Կարինեի ձեռքին՝ դանակ:  

Վկան հայտնեց նաև, որ ինքը մակերեսորեն է քնում, ճանճի տզզոցից անգամ արթնանում է, իսկ այդ օրը, երբ արթնացել է, միայն լսել է, թե ինչպես է Կարինեն բղավում «ուզում էիր …, հիմա կտենաս … որն է»:   Ըստ վկայի, եթե Կարենը ցանկացել է Կարինեին բռնաբարել, ապա վերջինս կարող էր ուղղակի պատը ծեծել, իրեն կամ տանտերերին օգնության կանչել:  

Այսօր հարցաքննվեց նաև տանտիրոջ կինը, ով հայտնեց, որ արդեն պառկել էր քնելու, երբ լսել է ամուսնու բղավոցը՝ շտապ օգնություն կանչելու մասին, և շտապել է հարևանի տանից շտապ օգնություն կանչել, քանի որ իրենց հեռախոսը չի աշխատել։   Վկան դատարանում  նշեց, որ բակում Կարինեին չի տեսել, դեպքի մասին տեղեկացել է ամուսնուց, պատճառների կապակցությամբ էլ վկան ասաց, որ «չի խորանում», իր հոգսերը շատ են, թոռներին, հիվանդ հորն ու մորն է պահում: Ըստ վկայի դատաքննական ցումցունքի՝ Կարինեին տեսել է միայն այն ժամանակ, երբ ոստիկանության աշխատակիցները ձեռնաշղթաներ են հագցրել նրան և տարել:  

Վկայի ցուցմունքներում առկա էական հակասությունների պատճառով հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը, ըստ որի՝ վկան դեպքի մասին տեղեկացել է Կարինեից, ով իրեն ասել է, որ ինքը քնած է եղել, երբ Կարենը մտել է իր սենյակ, ուզել բռնաբարել, ինքն էլ խոհանոցային դանակով հարվածել է:   Նախաքննական ցուցմունքում առկա հակասությունը վկան բացատրեց նրան, որ դեպքից գրեթե 1 տարի է անցել, և ինքը որոշ դրվագներ մոռացել է:  

Վկան նաև նշեց, որ դեպքից հետո, երբ տեսել է տուժողին, վրայից էլ ալկոհոլի հոտ է գալիս եղել, ոչինչ չի խոսել, «խռխռացնում էր»:   Հաջորդ՝ մայիսի 4-ին կայանալիք նիստում կհետազոտվեն գործում առկա գրավոր ապացույցները:  

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, Կարինեն 30.06.2014թ. Երևանի Անդրֆեդերացիայի 1-ին նրբանցքի թիվ 2 տան նկուղային հարկում գտնվող սենյակներից մեկում, վրդովված լինելով ոմն Կարենի կողմից իրեն սեռական հարաբերության առաջարկ կատարելու հանգամանքից, խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին՝ դիտավորությամբ ապօրինաբար նրան զրկելով կյանքից:   Կարինեին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրք 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 

Աղբյուրը՝ Փաստինֆո

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ