02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Կոտայքի նորանշանակ մարզպետին սազական չէ /վիդեո/

Ապրիլի 5-ին՝ Սուրբ Հարության տոնին, Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանը տիկնոջ հետ Պատարագին մասնակցեց Ծաղկաձորի Սուրբ Կեչառիս վանական համալիրում: Փրկչի Հրաշափառ Հարության տոնի Սուրբ Պատարագը մատուցվեց Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ:

Արարողությանը, ի թիվս այլ հավատացյալների մասնակցեցին մարզի քաղաքային համայնքների ղեկավարները: Պատարագից հետո Henaran.am-ի թղթակիցը փորձեց մարզպետից ճշտել, թե արդյո՞ք հավաստի են այն տեղեկությունները, որ մարզպետարանի աշխատակիցները բուլկի են կերել՝ ի նշան ուրախության, որ ազատվել են նախկին մարզպետից , Գուլոյանն ասաց, որ նման թեմաներից խոսելը իրեն սազական չէ, եւ օրն էլ չի անդրադառնալու:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ