03 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

19 ամյա Գևորգը ծեծել է 25 ամյա Դավիթին

Ապրիլի 12-ին, ժամը 02.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կասկադում վիճաբանություն է և մի երիտասարդ վնասվածք է ստացել: Ժամը 03.00-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «փափուկ հյուսվածքների ջնջխված վերքեր»ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1990 թ. ծնված Դավիթ Ա.-ն:

Վերջինս հաղորդում և բացատրություն չի տվել` հայտնելով, որ ոչինչ չի հիշում: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան ծեծի է ենթարկել 1996 թ. ծնված Գևորգ Գ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 21.00-ին, ներկայացել է բաժին:
Կատարվում է հետաքննություն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ