11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 13, 2015

Վրաստանի սահմանին ձերբակալվել է հայ վարորդը

Ապրիլի 12-ին, ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ Վրաստանի Հանրապետությունում՝ Բագրատաշեն – Սադախլո մաքսային կետում, Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն ուղևորվող «Ֆորսաժ-Տուր» տուրիստական կազմակերպությանը պատկանող ավտոբուսի վարորդ՝ ՌԴ քաղաքացի Կ.Ա.-ի և Վրաստանի Հանրապետության սահմանային կետի աշխատակիցների միջև ծագած վիճաբանության արդյունքում Կ.Ա.-ը ձերբակալվել է և տեղափոխվել Մարնեուլիի ոստիկանության բաժանմունք:  Ավտոբուսի 50 ուղևորներ մնացել են սահմանային կետում և […]

Ֆեյսբուքի ադրբեջանական տիրույթում վայնասուն է

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը նկատում է. «Վատիկանում տեղի ունեցած պատարագից ու Հռոմի պապի` ցեղասպանություն բառը օգտագործելուց հետո ֆեյսբուքի ադրբեջանական տիրույթում բառիս բուն իմաստով վայնասուն է բարձրացել: Էլ ինչ ասես էտ մարդու հասցեին չեն ասում: Բայց ամենահետաքրքիր միտքն այն է, որ քրիստոնյաները իրար պաշտպանում են, իսկ ահա մուսուլմաններն իրար կոկորդ են կրծում: Այն, որ մուսուլմաններն իրար կոտորում […]

Նոր արագաչափեր

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունից  տեղեկացնում են, որ այսօրվանից` 2015 թվականի ապրիլի 13-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը. Արարատի մարզի Գեղանիստ համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Արարատի մարզի Խաչփար համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: – Տավուշի մարզի […]

Դժվարամատչելի հետազոտություններ՝ անվճար բուժօգնության ծրագրով

Ավան վարչական շրջանը «Խութ» բարեգործական հիմնադրամի հետ կազմակերպել է արդեն ավանդական դարձած առողջապահական ակցիա, որի շրջանակում բնակչության սոցիալապես խոցելի խմբերին հնարավորություն է ընձեռվել անվճար օգտվել բժշկական մի շարք դժվարամատչելի ծառայություններից: Ակցիայի աշխատանքներին տեղում ծանոթացել և բուժզննություն անցնող քաղաքացիների հետ զրուցել է վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը: «Անվճար բուժօգնության ծրագիրն իրականացվում է 2005 թվականից հիմնադրամի նախագահ, […]

Խուճապ. Թուրքերը հիշեցնում են Հռոմի Պապին /վիդեո/

Ապրիլի 12-ինՎատիկանի Սբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը և այդ ընթացքում Պապի հնչեցրած «ցեղասպանություն» եզրույթի կիրառումն արժանացել են պաշտոնական Անկարայի արագ հակագործողություններին: Նույն օրը թուրքական պաշտոնական շրջանակները տարբեր ձևաչափերով արձագաքնել են կաթոլիկ աշխարհի հովվապետին, գրում է Ermenihaber.am-ը: Առաջինը թեմային արձագանքեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով այդ ժամանակ պաշտոնական […]

Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Հռոմի Պապի հետ

Վատիկանում այսօր Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Նորին Սրբության հետ: Հանրապետության Նախագահը երախտագիտություն է հայտնել Սրբազան քահանայապետին` Սուրբ Պատարագի համար:

Հնարավոր է յոթ-ութ տոկոսով իջեցնել գազի սակագինը. ԲՀԿ-ը կդիմի կառավարություն /վիդեո/

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, գազի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հանձնաժողովի ներկայացրած վերջնական եզրակացությանը: Նա նշեց, որ սիրողական ուսումնասիրություններ չեն արվել, և փաստաթուղթն էլ լուրջ հիմքեր ունի: Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  մի շարք ծախսերի գծով կարելի է խնայողություններ ունենալ: Ըստ նրա՝ գազի սպառման ընթացքում կուրուստները, որ տարբեր պատճառներով […]

Հայոց ցեղասպանության հարցը` հեղինակավոր ԶԼՄ-ների էջերին. Երեւանում են հայտնի լրագրողներ

Ապրիլի 8-ին Երեւան է ժամանել The Gourdian պարբերականի խմբագիր Իեն Բլեքը: Նա Հայաստանում է լիենլու ապրիլի 8-ից 14ը՝  աշխարհասփյուռ հայության համար Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցին նախատեսվելիք միջոցառումների մասին հոդվածաշար պատրաստելու նպատակով:  Նա հարցազրույցներ է ունենալուՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և ԱԳ նախարարիտեղակալ Շավարշ Քոչարյանի հետ, այցելելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի