06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հնարավոր է յոթ-ութ տոկոսով իջեցնել գազի սակագինը. ԲՀԿ-ը կդիմի կառավարություն /վիդեո/

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, գազի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հանձնաժողովի ներկայացրած վերջնական եզրակացությանը: Նա նշեց, որ սիրողական ուսումնասիրություններ չեն արվել, և փաստաթուղթն էլ լուրջ հիմքեր ունի: Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  մի շարք ծախսերի գծով կարելի է խնայողություններ ունենալ:

Ըստ նրա՝ գազի սպառման ընթացքում կուրուստները, որ տարբեր պատճառներով են լինում, մշտապես սահմանված նորմատիվից բարձր են լինում, երբեք ավելի ցածր չեն լինում: Այս հարցով ԲՀԿ-ը դիմելու է կառավարություն: Մելքումյանն ասաց, որ սա ՀԾԿՀ –ի գործն է, սակայն եթե այդ կուրուստներն ամեն տարի մեծանում են՝ հասնելով մինչև 150 միլիոն խորանարդ մետրի, հարց է առաջանում՝ ինչո «Գազրոմ Արմենիան» ներդրումներ չի կատարել՝ կորուստները իջեցնելու համար, ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ինչու այս հարցով չի դիմել այդ ընկերությանը:

Հարցին, թե գազ գինը պիտի բարձրանա, թե ոչ, Մելքումյանը պատասխանեց. «Իմ հաշվարկներով՝ միանշանակ հնարավոր է յոթ-ութ տոկոսով իջեցնել գազի սակագինը»:

Առավել մանրամասն տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ