09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Դժվարամատչելի հետազոտություններ՝ անվճար բուժօգնության ծրագրով

Ավան վարչական շրջանը «Խութ» բարեգործական հիմնադրամի հետ կազմակերպել է արդեն ավանդական դարձած առողջապահական ակցիա, որի շրջանակում բնակչության սոցիալապես խոցելի խմբերին հնարավորություն է ընձեռվել անվճար օգտվել բժշկական մի շարք դժվարամատչելի ծառայություններից:

Ակցիայի աշխատանքներին տեղում ծանոթացել և բուժզննություն անցնող քաղաքացիների հետ զրուցել է վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը:

«Անվճար բուժօգնության ծրագիրն իրականացվում է 2005 թվականից հիմնադրամի նախագահ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և տարվա ընթացքում կրում է պարբերական բնույթ: Մեկօրյա ակցիային այս անգամ նախապես հերթագրվել ու լաբորատոր և գործիքային հետազոտություններ է անցել ավելի քան 220 քաղաքացի: Ի դեպ, ակցիայի շրջանակում սպասարկվել են նաև մեր այն բնակիչները, որոնք նախապես չէին  հերթագրվել»,-նշել է Մանվել Ջավադյանը:

Ակցիան ընդգրկել է սիրտ-անոթային, որովայնային և կրծքագեղձի հետազոտութուններ, շաքարային դիաբետի ախտորոշում:

Քաղաքացիները, որոնցից շատերն առաջին անգամ են մասնակցել ծրագրին, ընդգծել են ակցիայի սոցիալական կարևոր նշանակությունն ու շնորհակալություն հայտնել նման հնարավորության համար: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ