09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ֆեյսբուքի ադրբեջանական տիրույթում վայնասուն է

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը նկատում է.

«Վատիկանում տեղի ունեցած պատարագից ու Հռոմի պապի` ցեղասպանություն բառը օգտագործելուց հետո ֆեյսբուքի ադրբեջանական տիրույթում բառիս բուն իմաստով վայնասուն է բարձրացել: Էլ ինչ ասես էտ մարդու հասցեին չեն ասում: Բայց ամենահետաքրքիր միտքն այն է, որ քրիստոնյաները իրար պաշտպանում են, իսկ ահա մուսուլմաններն իրար կոկորդ են կրծում: Այն, որ մուսուլմաններն իրար կոտորում են, փաստ է, բայց արի ու էտ հիմարներին բացատրի, որ քրիստոնյաներն էլ իրար էդքան շատ չեն սիրում ու հարկ եղած դեպքում էլի լավ կոտորում են իրար:

Շատերը հուսահատ մեջբերում էին իրանց հին ու ծեծված «թյուրքի ընկերը միայն թյուրքն է» արտահայտությունը: Էսքանից հետո մարդու մոտ ցանկություն է առաջանում հավաքել էս տարածաշրջանի թյուրքական մասսային ու ուղարկել դեպի իրենց մայր հայրենիք` Մոնղոլիայի հյուսիսային տարածքներ: Կամ վատագույն դեպքում միջինասիական թյուրքական որևէ հանրապետություն: Համ մենք կպրծնենք, համ էլ էս տարածքներում դարեր ի վեր ապրող ժողովուրդները: Ասածս այն է, որ Ադրբեջանը պիտի կործանվի ու կկործանվի հաստատ»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ