28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Չորս ջրամբարների կառուցման ընթացքը

Գերմանիայի վերակառուցման ու զարգացման բանկի (KfW) հաստատմանն է ներկայացվել <<Կապսի ջրամբարի վերականգնման մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստում, շինարարության վերահսկողություն>> մրցութային փաթեթը, ինչպես նաև <<ՇՄՍԱԳ>> խորհրդատվական ծառայությունների համար Առաջադրանքի պայմանները, որը ներկայումս ուսումնասիրվում է KfW-ի կողմից: Մրցութային փաթեթի հաստատումից հետո նախատեսվում է մանրամասն նախագծի պատրաստման և շինարարության վերահսկողության  խորհրդատուի ընտրության համար իրականացնել մրցույթ՝ նախաորակավորում անցած երեք կազմակերպությունների միջև, որը նախատեսվում է ավարտել  2015թ. մարտ ամսին, իսկ մանրամասն նախագիծը պատրաստ կլինի 2015թ. դեկտեմբեր ամսին:

Կապսի ջրամբարի կառուցման 1-ին փուլում նախատեսված ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների մանրամասն նախագծման, շինարարության, շինարարության տեխնիկական վերահսկողության և խորհրդատվական ծառայությունների մատուցման  ընդհանուր ներդրումային ծախսերը կազմում են 60.0 մլն եվրո, այդ թվում վարկ՝ 50.0 մլն. եվրո, ինչպես նաև նախատեսված է 2 մլն Եվրոյի չափով դրամաշնորհի ներգրավում՝ ինստիտուցիոնալ, խորհրդատվական և տեխնիկական աջակցության համար, 18.5 մլն եվրո վարկային միջոցների ներգրավում՝ ջրամբարի թունելային և փոխադրման համակարգերի կառուցման  համար:

Շինարարական աշխատանքների ընդհանուր տևողությունը կկազմի շուրջ 5 տարի։

2-րդ փուլով նախատեսվում է իրականացնել նոր ոռոգման համակարգը, որը հնարավորություն կտա ինքնահոս եղանակով ոռոգվող հողատարածքներն ավելացնել  շուրջ 2280 հա-ով: Ճնշումային խողովակաշարի, ոռոգման ներտնտեսային ցանցի և նոր տեխնոլոգիաների տեղադրման մանրամասն նախագծման, շինարարության, շին. տեխնիկական վերահսկողության և խորհրդատվական ծառայությունների մատուցման ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 70,0 մլն Եվրո: 2-րդ փուլի աշխատանքները կիրականացվեն նոր վարկային համաձայնագրի շրջանակներում:

Զարգացման Ֆրանսիական Գործակալության (ԶՖԳ) ֆինանսավորմամբ ավարտվել է <<Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի շինարարություն>> ծրագրի շրջանակներում նախատեսված տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրությունը: Վերոնշյալ ուսումնասիրություններն իրականացնող Խորհրդատուն հաջորդ փուլով, 25.11.2013 թ. կնքված պայմանագրի համաձայն,  շարունակում է իրականացնել ջրամբարի և ոռոգման համակարգի շինարարության համար մանրամասն նախագծման և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները: Մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքների մեկնարկը սահմանվել է 12 հունվարի 2015թ և նախատեսվում է ավարտել 2015 թվականի նոյեմբերին:

Տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ Վեդի ջրամբարի պատվարի, օժանդակ կառուցվածքների, մոտեցնող ջրանցքի, ճնշումային խողովակաշարի, ոռոգման ներտնտեսային ցանցի և նոր տեխնոլոգիաների մանրամասն նախագծման, շինարարության և շինարարության տեխնիկական վերահսկողության ընդհանուր ներդրումային ծախսերը կազմում է շուրջ 90.004 մլն Եվրո, այդ թվում վարկ՝ 75.003 մլն. Եվրո:

Ֆրանսիական Զարգացման Գործակալությունը (AFD) իրազեկել է, որ գործակալությունը հավանություն է տվել <<Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի շինարարություն>> ծրագրին: Նախատեսվում է ս.թ. մարտ ամսվա 2-րդ շաբաթվա ընթացքում այցելություն Հայաստանի Հանրապետություն՝ վարկային համաձայնագրի բանակցությունները սկսելու համար: 

Շինարարական աշխատանքների ընդհանուր տևողությունը կկազմի շուրջ 5 տարի։

Եղվարդի անավարտ ջրամբարի վերակառուցման նպատակով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և ճապոնական JICA (Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ իրականացվում է Եղվարդի ջրամբարի հետազոտական ուսումնասիրություններ: Հետազոտական թիմը Հայաստանում ավարտել է ջրամբարի վերաբերյալ նյութերի հավաքագրման  աշխատանքները: Հավաքագրված նյութերի և տեղում իրականացված ուսումնասիրությունների հիման վրա կատարվել է Եղվարդի ջրամբարի նախատեխնիկատնտեսական հիմնավորման   վերջնական հաշվետվության նախագիծ և ներկայացրել է Հայկական կողմին: Տեխնիկատնտեսական հիմնավորման փուլն իրականացնելու վերաբերյալ որոշումը պահանջում է ՃՄՀԳ նախագահական խորհրդի և Ճապոնիայի Արտաքին գործերի նախարարության կողմից հաստատման ընթացակարգ մինչև տեխնիկատնտեսական հիմնավորման փուլը սկսելը: Հաստատումից հետո 2015թ. ապրիլից մինչև 2016թ. փետրվարը կիրականացվեն լայնածավալ տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրություն:

Ծրագրի ընդհանուր արժեքը, ըստ մոտավոր գնահատումների, կկազմի շուրջ 213 մլն դոլար:

Ճապոնական միջազգային համագործակցության գործակալությանը գարնանից կսկսի Եղվարդի ոռոգման ծրագրի լիարժեք լայնածավալ Կիրառելիության ուսումնասիրությունը:

Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագրի ֆինանսավորման համար պայմանավորվածություն էր ձեռք բերվել Արաբական Զարգացման Քուվեյթի հիմնադրամ հետ: Չնայած այդ պայմանագրի դրույթները քննարկվել և վերջնականացվել էին, քուվեյթյան կողմն առկախել է վերոհիշյալ ծրագիրը և խնդրել զարգացման մեկ այլ ծրագիր ներկայացնել վարկավորումը կատարելու համար:

Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագրի ֆինանսավորման համար համապատասխան բանակցություններ են վարվում այլ դոնոր կազմակերպությունների հետ (այդ թվում՝ KfW բանկի հետ՝ այն դիտարկելով Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի 2-րդ փուլում): 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ