18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Տեղը դրեց»

Ազգային ժողովում այսօր քվեարկությունից հետո շարունակվեց քննարկվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրած օրենքի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Ելույթի համար ձայն տրվեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին: Քանի որ դահլիճում աղմուկ էր, նա նկատողություն արեց.

«Գուցե մեկ-երկու րոպե տրամադրենք, որ ովքեր դահլիճից դուրս են գալիս, դուրս գան, որ իմ ժամանակը չխլեն: Իմ ժամանակի հաշվին թող դուրս չգան»,-ասաց նա, իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հորդորեց հարգանքով վերաբերվել նիստի աշխատանքներին:

«Ոնց որ թե դռները փակվում են»,-ասաց Բիշարյանը, ապա դիմելով ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանին՝ կրկին նկատողություն արեց. «Պարոն Ալեքսանյան, մի խանգարեք»: Հիշեցնենք, ժամանակին Բիշարյանն ու Ալեքսանյանը ասում էին, որ քույր ու եղբայր են:

Ապա պատգամավորն անցավ ելույթին ու նկատեց, որ բժշկական համակարգում պետք է գործի դնել էլեկտրոնային համակարգը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա այդ համակարգով կարդալ տվյալ բժշկի կենսագրությունը, փորձառությունը, մասնագիտական որակումները, հետո ինքն ընտրություն կատարի:

Ինչ վերաբերում է օրենքի այն կետին, որ բժիշկներին պետք է հավաստագիր տրվի, ապա Բիշարյանն ասաց, որ այն ստանալու գործընթացի համար կարևոր է իմանալ, թե ով է լինելու հանձնաժողովի կազմում, որը հարցեր է տալու բժիշկներին, ապա հավաստագիր է տալու: 

Նախագծում նաև գրված է, որ կրտսեր բուժաշխատողը պետք չի, որ ստանա հավաստագիր, իսկ պատգամավորն առաջարկեց, որ պետք չէ բառերը փոխարինել ուղղակի պարտադիր չէ բառերով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ