16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումներ

Դեռատիզացիոն կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի համաձայն` ամիսը երկու անգամ մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի տարածքներում ու բակերում ընթանում են կրծողների դեմ պայքարի  միջոցառումներ:  

Սակայն հաշվի առնելով, որ գարնան և աշնան ամիսները հանդիսանում են կրծողների վերարտադրողականության ակտիվ ժամանակահատված, այժմ պլանայինից բացի, կազմակերպվել են նաև լրացուցիչ միջոցառումներ: Հատուկ դեղանյութեր են դրվում բազմաբնակարան շենքերի աղբախցերի, շքամուտքերի տարածքներում ու բակերի խնդրահարույց հատվածներում: Գործընթացին աջակցում են համատիրությունների աշխատակիցները:

Կրծողների առկայության հնարավոր դեպքերի վերաբերյալ  քաղաքացիները կարող են տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի կամ վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարներով: Մասնագետները բնակիչներին հորդորում են շքամուտքերում ու հարկաբաժիններում սննդի մնացորդներ չթողնել, քանի որ դա կարող է կրծողների տարածմանը նպաստող լրացուցիչ հանգամանք հանդիսանալ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ