18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Վախի մթնոլորտը խանգարեց.Ալեք Ենիգոմշյան

«Հիմնադիր խորհրդարանից ծնունդ է առել «100 ամյակը առանց ռեժիմի» շարժումից, որը սկսվեց որպես գործընթաց և պետք է մոբիլիզացներ և հանդիսանար ապագա զարթոնքի տարող ուժը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի անդամ, ԱՍԱԼԱ-ի անդամ  Ալեք Ենիգոմշյանը:

Ենիգոմշյանի խոսքով` շարժումը գիտակցել է, որ առաջին փուլում պարտություն է գրանցվել, սակայն անգամ սպասված մոբիլիզացիայի չկայանալու փաստը չի ստիպի շարժման անդամներին լռել. «Այսօր մենք արձանագրում ենք, որ մոբիլիզացիոն առաջին փուլի չկայանալը չի նշանակում, որ ռեժիմի հեռացման գործընթացը դադարելու է:Մենք այն ուժն ենք, որ չենք խուսափում նախ ինքնաքննադատությունից և  ապա մարտավարական նահանջ բառը գործածելուց չենք խուսափում»,-ասաց ՀԽ անդամը:

ՀԽ անդամի դիտարկմամբ Ապրիլի 24-ին մարդկանց չմոբիլիզացնելը կապված էր նախ այն հանգամանքով , որ շարժման անդամներից  6-ը  ձերբալկալվեցին:

Մարդկանց չմոբիլիզացվելու հանգամանքը նա պայմանավորում է շարժման մասնակիցներից շատերի վրա գործադրված ահաբեկչական գործողություններով. « Ձևավորվել էր վախի մթնոլորտ, դա այն օբյեկտիվ պատճառն էր, որ խանգարեց մոբիլիզացիայի կայացմանը»,-շեշտեց Ենիգոմշյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ