11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 24, 2015

Շուշան Պետրոսյանը Պուտինից այլ բան էր սպասում /վիդեո/

Երգչուհի, Աժ պատգամավոր Շուշան Պետրոսյանը այսօր, Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ Ծիծեռնակաբերդում հնչած նախագահների ելույթներին: «Իմ կարծիքով հրաշալի ելույթ էր մեր նախագահի ելույթը , հրաշալի էր Օլանդի ելույթը, Կիպրոսի նախագահի ելույթը, սրանք այն ելույթներն են, որ սիրեցի»,-նշեց Շուշան Պետրոսյանը: Երբ փորձեցինք ճշտել նրա կարծիքը կապված ՌԴ նախագահի ելույթի հետ երգչուհի, պատգամավորը ասաց.«Ես պարզապես նրա ելույթում սպասում […]

Սատանայի երկրպագության խորհրդանիշը՝ SOAD-ի համերգին … ցավոք

Հոգեւոր խոսքն ու համազգային «Հայր մեր»-ը երեկ շատերի հոգիները լցրեցին երանավետ խաղաղությամբ եւ աստվածային սիրով: Սեր, հոգատարություն, որ սրբադասվող նահատակների երկրպագությունից վերածվեց միմյանց հանդեպ ջերմ զգացումներով: Աստծուն մոտենալու ամենաուղիղ ճանապարհն աղոթքն է: Էջմիածնում երեկ տեղի ունեցածը մեզ մոտեցրեց Արարչին՝ մաքրելով մեր մեղավոր հոգիները: Աստվածային երկրպագությունից, երկնքից սպասվող օրհնությանը սպասելուն զուգահեռ տեղի ունեցավ մեկ այլ իրադարձություն SOAD-ի […]

Թուրքիան կիսում է հայ ժողովրդի ցավը. Էրդողան

Թուրքիան կիսում է հայ ժողովրդի ցավը` կապված 1915 թվականի ողբերգական իրադարձությունների հետ: Այս մասին ավել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի` հայերին ուղղված ուղերձում, որն ընթերցվել է Պոլսո հայոց պատրիարքարանի կողմից կազմակերպված պատարագի ժամանակ, գրում է РИА Новости–ն: «Մենք գիտենք ցավալի իրադարձությունների մասին, որոնք ապրել են հայերը նախկինում: Մենք անկեղծորեն կիսում ենք ձեր ցավը: Ուզում […]

Արթուր Աբրահամը փշաքաղվել է /վիդեո/

«Թուրքիան պարտավոր է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Համոզված եմ, որ կգա ժամանակ , որ բոլորը կապահանջեն Հայոց Ցեղասպանության ճանաչումը»,-այսօր Ծիծեռնակաբերդում ասաց բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Աբրահամը հատկապես հուզվել է նախագահների ելույթները լսելիս.«Ես փշաքաղվեցի այդ պահին»,- նշեց Աբրահամը անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթին: Մանրամասները՝ տեսանյութում:

Ես հրաժարվում եմ հավատալ. Սերժ Սարգսյանի բաժակաճառը

ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ի պատիվ Հայաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների և պետությունների ղեկավարների, Նախագահի նստավայրում տրվել է պետական ճաշ, որի ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես է եկել բաժակաճառով. «Մեծարգո՛ Նախագահներ,Պետությունների և միջազգային կազմակերպությունների հարգարժա՛ն ներկայացուցիչներ,Վեհափա՛ռ Տեր,Գերաշնորհ սրբազան հայրեր,Հարգարժա՛ն հյուրեր,Սիրելի՛ հայրենակիցներ, Լինում են դեպքեր, երբ […]

Պետդուման Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ հայտարարություն է ընդունել

Ռուսաստանի Պետական դուման այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ հայտարարություն է ընդունել, գրում է РИА Новости-ն: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Պետդուման իր խորը ցավակցություն է հայտնում եղբայրական Հայաստանին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ: Պետդումայի պատգամավորները վստահ են, որ Եվրասիան կարող է եւ պետք է դառնա բարդրացիության եւ իրավահավասար համագործակցության օրինակ, խաղաղության ու ստեղծարարության տարածք»: […]

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն այսօր տարածել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հետևյալ մամուլի հաղորդագրությունը` Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Նորին Գերազանցություն տիկին Միկայել Ժանը միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանի մայրաքաղաք Երևանում և աշխարհի այլ վայրերում: «Հիշողության պարտականությունը խիստ անհրաժեշտ է՝ ապագան կառուցել շարունակելու համար և հատկապես, քանի որ ներկայիս սերունդն այսօր այս վերքերով է ապրում», – […]

Սպանվել են միայն նրա համար, որ հայ են. Թինա Կանդելակի

Հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին Ինստագրամի իր էջում գրառում է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: «Ես կիսով չափ հայ եմ: Հայերի համար այս օրը վշտի օր է: Մենք աղոթում ենք անմեղ զոհվածների համար, նրանց համար, ովքեր սպանվել են միայն նրա համար, որ հայ են: Յուրաքանչյուր ընտանիքում կա մեկը, ով հիշում է ցեղասպանության վերապրած մղձավանջի սարսափը, այդ ցավը […]

Հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերը

Շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2014/15 թվականների խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությունը, և ըստ դրա, պայքար շարունակող 4 թիմերը կազմել են հետևյալ զույգերը։ «Բարսելոնա» – «Բավարիա» «Յուվենտուս» – «Ռեալ»  Առաջինը նշված թիմերը կիսազրափակչում կմեկնարկեն սեփակական հարկի տակ հանդիպումներով։ Տեղեկացնենք, որ կիսաեզրափակչի հանդիպումները կկայանան մայիսի 5/6 և 12/13–ին։ Եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 6–ին Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի