11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 24, 2015

Պոլսի Սբ Մարիամ եկեղեցում մեկնարկեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագը

Ստամբուլի Գումգափու թաղամասում գտնվող  հայկական Սուրբ Մարիամ եկեղեցում սկսվել է Հայոց պատրիարքարանի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանը նվիրված  պատարագը: Ըստ թուրքական «Բուգյուն» թերթի` արարողությանը մասնակցում են կրոնական և քաղաքական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաև Թուրքիայի  Եվրամիության (ԵՄ) հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը: Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր, որ արարողությանը կմասնակցի ուղերձով: […]

Իմ ընտանիքն ու ես ընտրել ենք ապրելու ապրիլը

Պապս` Հայկարամ Ութմազյանը, 1915 թվականին գաղթել է Սեբաստիայից: 16 տարեկանում միայն դարձել գրաճանաչ, իսկ 52 տարեկանում նա արդեն պատմության գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր և ԵՊՀ պրոռեկտոր: Տատս` Հրաչուհի Ջինանյանը, գաղթել է Պոլսից: Նա հայտարարեց Հայրենական պատերազմի հաղթանակի լուրը, հենց նրա ձայնով հայկական ռադիոն լսելի դարձավ սփյուռքին, իր «Երևանն է խոսում»-ը դեռ լսելի է սփյուռքում բնակվող […]

Թուրքիայի քրդական կուսակցությունը ցեղասպանության զոհերի հիշատակին երթ է կազմակերպել

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության  (ԺՀԿ-HDP) Ստամբուլի տարածքային կառույցի կողմից քայերթ է անցկացվել նվիրված 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալված և մահվան ուղարկված հայ մտավորականների հիշատակին, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» թերթի կայքի` ապրիլի 23-ին ժամը 19:00-ին Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասում անցկացված երթի մասնակիցները, ի հիշատակ 100 տարի առաջ իրականացված ցեղասպանության զոհերի, 100 անգամ զանգեր են հնչեցրել: Երթի […]

«Բարդակ »

«Առավոտյան դիտում էի Թուրքիայի Գալիպոլիի միջոցառումը…  Բարդակ: Այլ կերպ չես բնորոշի:Ինչու: Շատ պարզ:  Հոգու զորությամբ, ներքին ուժով են չափվում միջոցառումները, ոչ թե թրքությամբ: Հ.Գ. Ինչ չքնաղ է մեզ մոտ կազմակերպված միջոցառումը: Աստծուց է: Ամբողջ աշխարհի այս երթը միայն` մեր Ծիեռնակաբերդում, ամեն ինչ արժե …»,-ֆեյսբուքյան հանրագրում կիսվել է լրագրող Կարմեն Դավթյանը:   

Հրաշք սրբադասման կարգի ժամանակ

Ժողովուրդ, միթե սա հրաշք չէ՞ ամբողջ Հայաստանով մեկ անձրև ու ձյուն է գալիս բացի Սուրբ Էջմիածնից մեզ մոտ չոր չոր է: Facebook-յան հանրագրում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Հիշեցնենք, երեկ Մայր Աթոռում կատարվեց ցեղասպանության 1,5 միլիոն նահատակների սրբադասման կարգ: Մարզերում ձյուն էր տեղում:

Երեկոյան` Հանրապետության հրապարակում

Ապրիլի 24-ին՝ երեկոյան 20:15-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա Համաշխարհային 24/04 նվագախմբի համերգը` տասնյակ երկրներից ժամանող 140 երաժիշտների, աշխարհահռչակ խմբավարների և մենակատարների մասնակցությամբ: Մուտքն անվճար է: Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է Վազգեն Սարգսյան, Ամիրյան փողոցների և Տիգրան Մեծ պողոտայի հատվածներից անվտանգության գոտիներն անցնելուց հետո: Աբովյան և Նալբանդյան փողոցների հատվածներում քաղաքացիների մուտք (ելք) չի իրականացվելու: 2015 թվականի […]

Ցեղասպանությունը պետք է խստագույնս պատժվի. Գերմանիայի Բունդեսթագի նախագահ

Գերմանիայի Բունդեսթագը այսօր նիստը սկսել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման քննարկումով, որը կոչվել է «1915/1916թթ. հայերի զանգվածային սպանություններն ու տեղահանությունները»։  Բացման խոսքով հանդես է եկել Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, որը կատարվածը նկարագրելիս օգտագործել է ցեղասպանություն բառը։ «Բունդեսթագը ուշադրություն է հրավիրում այն պատմական իրադարձություններին, որոնք իրենց հետքը թողեցին Թուրքիայի եւ Հայաստանի հետագա հարաբերությունների վրա։ Ցեղասպանությունը պետք […]

«Ցավը չի մթագնել մեր ժողովրդի ոգին, մեր վշտին ատելություն չի խառնվել»

 «Նվիրական և պատմական օր է այսօր, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրոյմ վերստին համախմբել ենք՝ ոգեկոչելու մեր սուրբ նահատակների հիշողությունը»,-այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նա նշեց, որ մեր ժողովուրդը պիտի ամուր պահի իր հավատը, պայքարելու կամքն ու ցանկությունը, սերն ու ողորմությունը պիտի հավերժ թագավորեն երկրի վրա: «Ցավը չի մթագնել մեր ժողովրդի ոգին, մեր վշտին ատելություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի