Պուտինին ուղեկցող ինքնաթիռը կայծակնահարվել է

Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով Երեւան ուղեվորված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղեկցող պատվիրակություններից մեկի ինքնաթիռը կայծակնահարվել է: «Երևանում վայևէջք կատարեցինք կայծակին: Լրագրողներ և պատվիրակության մի մասին փոխադրող ինքնաթիռը ենթարկվել է կայծակի հարվածի: Բոլորը ողջ են: Կեցցե օդաչուն»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ի լրագրող Դմիտրի Սմիրնովը: