11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 24, 2015

Օլանդը Հայաստանում է

Այսօր վաղ առավոտյան Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորած պատվիրակությունը: Օդանավակայանում նրանց դիմավորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու պաշտոնատար այլ անձիք: Օլանդը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին: Օլանդը նաեւ երկկողմ հանդիպում կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Լուսանկարը՝  Panorama.am-ի

«Այս առումով հայության կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ուղերձը Սիրելի՛ հայրենակիցներ ՀՀ Երկրապահ կամավորականների միության,  Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների, եռասերունդ  երկրապահի եւ անձամբ իմ անունից , ի  շարունակություն մեր դեռ երկու տարի առաջ սկսած  միջոցառումների, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ  այս  ուղերձն եմ հղում հայ ժողովրդին ու   առաջադեմ համայն […]

Սերբիայի նախագահը ժամանել է Հայաստան

Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի ինքնաթիռը երեկ երեկոյան վայրէջք է կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում: Նախագահի ղեկավարած պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:  

Պուտինը ժամանել է Հայաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այս գիշեր ժամանել է Երևան, որտեղ կմասնակցի Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։  Ակնկալվում է, որ այցի ընթացքում նա երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։ Պուտինի օգնական  Յուրի Ուշակովը նշել է, որ ՌԴ նախագահը նախ կայցելի Ցեղասպանության […]

Բառեր չէին գտնում. օտարացած հարազատները/վիդեո/

Թուրքի յաթաղանից մազապուրծ միլիոնավոր հայեր դարձան օտար աշխարհների բնակիչներ: Արևմտյան Հայաստանի բարբառը փոխարինվեց օտարահունչ առոգանությամբ հայերենի  ու մեր արյունակիցները որբացան հայրենիքից: Նրանց ժառանգները՝ Հայաստան գալով Եղեռնի հուշահամալիր են բարձրանում երկյուղածությամբ: Հալեպից Երևան եկած այս ընտանիքը բառեր չէր գտնում զգացածը արտահայտելու համար: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի