19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Պուտինը ժամանել է Հայաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այս գիշեր ժամանել է Երևան, որտեղ կմասնակցի Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։ 

Ակնկալվում է, որ այցի ընթացքում նա երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։

Պուտինի օգնական  Յուրի Ուշակովը նշել է, որ ՌԴ նախագահը նախ կայցելի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, այնուհետ ելույթ կունենա այլ պետությունների ղեկավարների հետ արարողության ժամանակ:

«Ապա տեղի կունենա պետական ընթրիք Հայաստանի Հանրապետության նախագահի անունից, որից հետո կանցկացվի երկկողմ հանդիպում Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի հետ»,- նշել է նա:

Նշենք նաեւ, որ օդանավակայանում ՌԴ նախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու պաշտոնատար այլ անձիք:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ