11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 24, 2015

Կանադայի վարչապետը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ դիմել է հայ համայնքին

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ դիմել է իր երկրի հայ համայնքին, գրում է «Արմենպրես»-ը` հղում անելով Կանադայի Horizon հայկական թերթին:  Կանադայի վարչապետի ուղերձում մասնավորապես նշված է. «Այս օրը մենք նշում ենք 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած մարդկանց սարսափելի մահվան տարելիցը։ Ե′վ Սենատը, և′ Ներկայացուցիչների պալատը բանաձևեր են ընդունել՝ այդ իրադարձությունները […]

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում է ԱՄՆ Կանզաս նահանգի պատվիրակությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում է գտնվում ԱՄՆ Կանզաս նահանգի պատվիրակությունը՝ փոխնահանգապետ Ջեֆֆ Քոլյերի և Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալ Լի Թաֆանելիի գլխավորությամբ: Այցի ընթացքում ապրիլի 23-ին և 24-ին պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության հետ, մասնակցել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: ՀՀ պաշտպանության […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Լիբանանի արտգործնախարարին

Ապրիլի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ջեբրան Բասիլին, ով գլխավորում է Լիբանանի պատվիրակությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Պատվիրակության կազմում են նաև Լիբանանի բնական պաշարների և ջրային ռեսուրսների նախարար Արթուր Նազարյանը, Լիբանանի կրթության և գիտության նախարար Էլիաս Աբուսաաբը։ Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է […]

Սգում ենք բոլոր զոհերի համար.ամերիկացի համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է արել Թվիթերի իր էջում: Նա մասնավորապես գրել է, որ իրենք հիշում են Օսմանյան կայսրության վերջին օրերին կրած տառապանքների և կոտորածների մասին և սգում են բոլոր զոհերի համար:

Պուտինն ու Օլանդը մոտեցան անմոռուկի ծաղկեպսակին /լրացված/

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս պահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում են: Նրանք մոտեցան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու առաջին տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին: Ապա երեխաների ուղեկցությամբ ծաղիկներ դրեցին անմոռուկի տեսքով ծաղկեպսակի վրա: Նրանց հետևեցին նախագահ Սարգսյանն ու Ռիտա Սարգսյանը: Վերջին շտրիխը տեղադրեցին հենց նրանք: 11:36  «Այսօր մենք Ծիծեռնակաբերդի բարձունքում ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության […]

Արդարության քայլարշավ Միացյալ նահանգներում

Այսօր Արդարության քայլարշավ կկազմակերպվի Միացյալ նահանգների որոշ քաղաքներում: «100,000 հայ մեկ մարդու պես ներկա կլինի Լիթլ Արմենիայում` Սանսեթ֊Վեստեռն խաչմերուկում։ Այս տարի 6 մղոն երկարությամբ ճանապարհ է փակվելու։ Արդարության քայլարշավը կլինի չտեսնված մարդաշատ։ Տանը ոչ մի առողջ, ջահել հայ չպետք ա մնա։ Միասին մենք հզոր ենք»,-ֆեյսբուքյան հանրագրում գրել է հաղորդավար Արա Ղազարյանը ։

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Կանադայի քաղաքացիության և ներգաղթի նախարարին

Ապրիլի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կանադայի քաղաքացիության և ներգաղթի նախարար Քրիս Ալեքսանդրի հետ, ով Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում էր Կանադայի խորհրդարանի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Կանադայի իշխանությունների սկզբունքային դիրքորոշումը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում, և կարևորեց […]

Պարտավոր ենք հասկանալ, թե ինչպիսի վատ բան է չհիշելը

Ծագումով հայ Իրինա Ալեգրովան հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձով. «Իմ սիրելի ընկերներ: Այսօր հատուկ օր է: Այսօր սարսափելի օրվա տարելից է`հարյուր տարի առաջ տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայի տարածքում ապրող հայերի Ցեղասպանություն` XX դարում զանգվածային Ցեղասպանության առաջին փաստը: Ավելի քան մեկ ու կես միլիոն անմեղ մարդ սպանվել է երկու շաբաթվա ընթացքում` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի