19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Լիբանանի արտգործնախարարին

Ապրիլի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ջեբրան Բասիլին, ով գլխավորում է Լիբանանի պատվիրակությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Պատվիրակության կազմում են նաև Լիբանանի բնական պաշարների և ջրային ռեսուրսների նախարար Արթուր Նազարյանը, Լիբանանի կրթության և գիտության նախարար Էլիաս Աբուսաաբը։

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի գրկաբաց ընդունելությունը լիբանանցիների կողմից և բարձր է գնահատում դեռ 2000թ. Լիբանանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Լիբանանի արտգործնախարարը նշեց, որ իր համար առանձնահատուկ պատիվ է ներկայացնել Լիբանանի կառավարությունը և ժողովրդին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում անցկացվող միջոցառումներին։ Նախարար Բասիլը տեղեկացրեց, որ այսօր Լիբանանի արտգործնախարարությունը հատուկ հայտարարարությամբ է հանդես եկել, որում ևս մեկ անգամ դատապարտել է 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանությունը։ Լիաբանանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը
նշեց, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, ինչի վկայությունն է այսօր գրեթե նույն տարածքներում ահաբեկիչների կողմից հարյուրամյա վաղեմության ոգով իրականացվող դաժան ոճրագործությունները։

Լիբանանի կրթության և գիտության նախարար Էլիաս Աբուսաաբը իր հերթին ընդգծեց, որ ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին լիբանանյան կրթօջախներում ոչ աշխատանքային օր է հայտարարվել։ 

Հանդիպմանը քննարկվեցին հայ-լիբանանյան հարաբերությունների զարգացման նպատակով ձեռքնարկվող քայլերը։ Այս առումով կարևորվեց լիբանանահայ համայնքի դերակատարությունը, որը նախարար Բասիլի բնորոշմամբ ակտիվորեն ներգրավված է Լիբանանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։ Մտքեր փոխանակվեցին տնտեսական համագործակցության խթանման շուրջ։

Նախարարները արժևորեցին այս տարվա մարտին համատեղ ջանքերով՝ Ռուսաստանի և Վատիկանի հետ միասին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում Մերձավոր Արևելքի քրիստոնյաների պաշտպանությանը նվիրված բարձր մակարդակի հանդիպման անցկացումը և կարևորեցին այս ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը։

Զրուցակիցներն անդրադարձան մերձավորարևելյան տարածաշրջանում առկա լարված իրավիճակին և դրա կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ