27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պուտինն ու Օլանդը մոտեցան անմոռուկի ծաղկեպսակին /լրացված/

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս պահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում են: Նրանք մոտեցան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու առաջին տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին: Ապա երեխաների ուղեկցությամբ ծաղիկներ դրեցին անմոռուկի տեսքով ծաղկեպսակի վրա:

Նրանց հետևեցին նախագահ Սարգսյանն ու Ռիտա Սարգսյանը: Վերջին շտրիխը տեղադրեցին հենց նրանք:

11:36 

«Այսօր մենք Ծիծեռնակաբերդի բարձունքում ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- Ծիծեռնակաբերդի համալիրում ելույթ ունենալով ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «100 տարի առաջ այս օրը ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաքաում ու կայրսության այլ քաղաքներում հայ մտավորականների զանգվածային ձերբակալություններով սկսվեց լայնորեն իրականացվել 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկը: Դրան նախորդել էին հայ զինվորականների զինաթափումը: Կատարվածն աննխադեպ էր իր ծավալներով ու հետևանքներով»:

Նախագահը հիշեցրեց՝ հայ ժողովրդի արևմտյան հատվածը տեղահանվեց իր բնօրրանից՝ համաձայն պետականորեն մշակված ծրագրի: «Մարդկային լեզուն անզոր է փոխանցելու այն, ինչ ապրեց մի ամբողջ ժողովուրդ, սոսկ հայ լինելու պատճառով շուրջ 1/5 միլիոն մարդ սպանվեց՝ հավերժական լռության մեջ թաքցնելով մարդկային ցեղի անևերակայելի վայրագությունները»,-նկատեց նա: Սերժ Սարգսյանը նշեց, որ  երեկ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին սրբադասեց սուրբ նահատակներին: «Նրանք այլևս զոհեր չեն, այլ՝ իրենց հեղված արյամբ մահվան ու չարիքի հանդեպ հաղթանակ տարած սրբեր ու արդարության կոչ անող երկնային զինվորներ»:

ՀՀ նախագահն ընդգծեց՝ ապրիլն իր սևը հետքը թողեց ոչ միայն հայ ժողովրդի, այլև մարդկային պատմության մեջ: Նախագահը նաև պատգամ ուներ. «Թող այսուհետ աշխարհի որևէ ծայրում հուշահամալիր կանգնեցնելու կարիք չլինի, թող նոր Ծիծեռնակաբերդեր, մահվան հովիտներ, Գիզոզիներ չլինեն »:

Սերժ Սարգսյանը նկատեց՝ Հռոմի պապը ճիշտ էր. «Չարիքի քողարկումը նման է նրան, որ թույլ տանք վերքն առանց վիրակապելու արյունահոսել: Վերքն արյունահոսում է, որովհետև աշխարհում շատ է չեզոքությունը, լռությունն ու պակաս մարդկայնությունը»:

Սերժ Սարգսյանի ելույթին հաջորդեցին արարողությանը ներկա Կիպրոսի, Սերբիայի նախագահների ելույթները, ովքեր զորակցություն հայտնելով հայ ժողովրդին, նկատեցին, որ պատմական իրականության ժխտումը ամենացավալին է, երբ իրերն ու իրադարձությունները իրենց անուններով չեն անվանվում՝ ելնելով տարաբնույթ քաղաքական մանրախնդիր շահերից: Իրականությունը նկարագրելուց խուսափելով՝ անհնար է փոխել խիղճն ու գիտակցությունը. պատմությունը հիշեցնում է, ցավոք, որ քաղաքական շահերը երբեմն ոտնակոխ են անում խիղճը, արդարությունը: 

Ինչպես կարող ենք դավաճանել միլիոնավոր զոհերի հիշատակին, ինչպես չճանաչենք ճշմարտությունը, ինչպես չսովորենք ճշմարտության դասերը, նշել են նախագահները: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ