15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Պարտավոր ենք հասկանալ, թե ինչպիսի վատ բան է չհիշելը

Ծագումով հայ Իրինա Ալեգրովան հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձով. «Իմ սիրելի ընկերներ: Այսօր հատուկ օր է: Այսօր սարսափելի օրվա տարելից է`հարյուր տարի առաջ տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայի տարածքում ապրող հայերի Ցեղասպանություն` XX դարում զանգվածային Ցեղասպանության առաջին փաստը:

Ավելի քան մեկ ու կես միլիոն անմեղ մարդ սպանվել է երկու շաբաթվա ընթացքում` ամենագազանային, ամենաանմարդկային միջոցներով` միայն նրա համար, որ նրանք քրիստոնյաներ են եղել, միայն նրա համար, որ նրանք աջակցել են Ռուսաստանին: Մենք երբեմն մեզ հաշվետվություն չենք տալիս այն բանում, թե դա որքան մոտ է մեզ:

Բառացիորեն օրերս հայերի մարդասպանների հոգևոր ժառանգորդները Լիբիայում մահապատժի են ենթարկել անմեղ քրիստոնյաների` եթովպացիների, իրենց գազանության մասին տեսագրությունը հրապարակել համացանցում:

Շարունակում են անմեղ մարդիկ զոհվել Դոնբասում … Տեսնելով այդ ամենը, մենք ուղղակի պարտավոր ենք հասկանալ, թե ինչպիսի վատ բան է չհիշելը: Այսօր`հայերի Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի օրը:

Ես խնդրում եմ ձեզ հարգանքի տուրք մատուցել նրանց պայծառ հիշատակին… կհիշենք …»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ