11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 24, 2015

Այսօր մենք սգում ենք հայ ազգի հետ միասին, Պուտինի ելույթը Ծիծեռնակաբերդում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը Ծիծեռնակաբերդում: «Հայ ժողովուրդը վերապրել է մարդկության պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկը: Մենք անկեղծորեն ցավում ենք 1.5 միլիոն մահացածների համար: Մարդիկ տարհանվեցին իրենց տներից, անգին հուշարձաններ ավիրվեցին, գրքեր այրվեցին… Հենց ռուսական քաղաքականությունը հասավ նրան, որ միջազգային հանրությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, երբ ՌԴ-ի արտաքին գործերի նախարարի ջանքերով Ֆրանսիան, Ռուսատանն ու Մեծ Բրիտանիան տեղի […]

Թուրքիայում կան շատ կարևոր բառեր, որ սպասում են հնչելու. Ֆրանսուա Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իր ելույթում նախ հիշեց Հայոց ցեղասպանության ժամանակ կատարված դաժանությունները: Նա նշեց, որ դժոխային մեքենան սկսեց իրագործվել, զանգվածային տեղահանություններ, սպանություններ եղան, գաղթի ճանապարհը բռնեց մի ամբողջ ժողովուրդ: Նա հիշեցրեց, որ 1915-ի մայիսից ի վեր ՌԴ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան հրապարակեցին հայտարարություն՝ դատապարտելով կատարվածը ընդդեմ միջազգային մարդկության դեմ կատարված հանցագործություն՝ […]

Ուղիղ հեռարձակում աշխարհի առաջատար հեռուստաընկերություններով

«Ռոսիա 24» պետական տեղեկատվական հեռուստաալիքը, «Ֆրանսպրես»-ը, «Եվրոնյուզը» շուրջօրյա ուղիղ հեռարձակում է իրականացնում Ծիծեռնակաբերդից: Ապրիլի 23-ին Երեւանում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունները ուղիղ հեռարձակվել է «Միր» հեռուստաընկերությամբ: Ցեղասպանության թեմային անդրադարձել է CNN-ը:

Գյումրիում

Ապրիլի 24-ին, Գյումրիի Բագրատունյաց այգում տեղի ունեցավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերածնունդ» հուշակոթողի բացումը, որին մասնակցեցին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը,  հուշակոթողի հեղինակ, քանդակագործ Ֆրիդ Սողոյանը և բարերար Արթուր Անտոնյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը, որից հետո տեղի ունեցավ հուշարձանի բացման պաշտոնական արարողությունը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր […]

Եկեք մարդ լինենք. Սերբիայի նախագահը չէր կարող ներկա չլինել

  «Եկել եմ, որ հարգանքի տուրք մատուցեմ այն ժողովորդի հիշատակին, որի դեմ ուղղված էր մեծ հարված առաջին համաշխարհային պատերազմի տարիներին»,-այսօր Ծիծեռնակաբերում ելույթ ունենալով ասաց Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: «Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած դաժան իրադարձությունները կարեկցող և հասկացող մեկ ժողովուրդ եթե կա, ապա դա Սերբիայի ժողովուրդն է: Սերբիան մարդկային կյանքի շատ մեծ կորուստներ է […]

Չարիքի ուրվականներն արդեն հարյուր տարեկան են. Գարի Կասպարով

Շախմատի աշխարհի հայազգի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը Facebook-ի իր էջում գրառում է կատարել  Հայոց ցեղասպանության մասին: Նա նշել է, որ դժվար է առերեսվել Ցեղասպանությանը, ինչպես ցանկացած չարիքի, բայց դա անհրաժեշտ է անել: «Չարիքը մեծանում է, երբ մենք խուսափում ենք դրանից ու հրաժարվում ճանաչել այն, սա մենք գիտենք պատմությունից: Մենք պետք է բավարար քաջություն դրսևորենք, չարիքն […]

Մենք հիշում ենք և պահանջում. Կիպրոսի նախագահ

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն այսօր Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում ելույթ ունենալով նախ հիշեցրեց, որ Կիպրոսն առաջին պետություններից էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: «Յուրաքանչյուրիս ներկայությունն այստեղ նպատակ է հետապնդում՝ կենդանի պահելու այս աննկարագրելի արարքի հիշողությունը: Մենք պարտավոր ենք հայտարարել, որ անպատժելիությունը չի կարող անպատժելի մնալ: Մենք մեր հավատը կապում ենք միջազգային իրավունքի, խաղաղության հետ, սեփական ապագան որոշելու ինքնիշխանության […]

Մեզ այլևս անհնար է վախեցնել կամ շանտաժի ենթարկել, որովհետև մենք տեսել ենք ամենասարսափելին. Սերժ Սարգսյանի ելույթը Ծիծեռնակաբերդում

ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, Հայաստան ժամանած բազմաթիվ բարձրաստիճան պատվիրակությունների և պետությունների ղեկավարների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մասնակցել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Ծիծեռնակաբերդում Մեծարգո՛ Նախագահներ,Պետությունների և […]

«Կգա մի օր». Սիրուշոյի նոր տեսահոլովակը` նվիրված Հայոց ցեղասպանությանը /վիդեո/

Սիրուշոն ներկայացրել է իր նոր` «Կգա մի օր» տեսահոլովակը` նիրված Հայոց ցեղասպանության զոհերին: Սիրուշոն գրառում է կատարել՝ կապված «Կգա մի օր» վերնագրով իր նոր երգի ու տեսահոլովակի հետ։   «Այս շրջանի աշխատանքներիս հիմքում ընկած են հայկական ռիթմերը: «Լոռվա երեք ոտք»-ը թե՛ իր ռիթմիկ պատկերով, թե՛ իր պարով օգտագործվել է որպես հիմք, որի վրա ստեղծվել է ամբողջովին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի