17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Գյումրիում

Ապրիլի 24-ին, Գյումրիի Բագրատունյաց այգում տեղի ունեցավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերածնունդ» հուշակոթողի բացումը, որին մասնակցեցին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը,  հուշակոթողի հեղինակ, քանդակագործ Ֆրիդ Սողոյանը և բարերար Արթուր Անտոնյանը:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը, որից հետո տեղի ունեցավ հուշարձանի բացման պաշտոնական արարողությունը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր խոսքում նշեց, որ այս հուշարձանը գյումրեցիների երախտիքի տուրքն է միլիոնավոր անմեղ զոհերի անմեռ հիշատակին՝ խորհրդանշելով  ոչ միայն  մեր ազգի անցյալը, այլև՝  ներկան և հավատը ապագայի հանդեպ: Տեղի ունեցավ նաև հուշակոթողի օրհնության կարգ: Տեղեկացնում են Գյումրու քաղաքապետարանից: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ