19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մենք հիշում ենք և պահանջում. Կիպրոսի նախագահ

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն այսօր Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում ելույթ ունենալով նախ հիշեցրեց, որ Կիպրոսն առաջին պետություններից էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: «Յուրաքանչյուրիս ներկայությունն այստեղ նպատակ է հետապնդում՝ կենդանի պահելու այս աննկարագրելի արարքի հիշողությունը: Մենք պարտավոր ենք հայտարարել, որ անպատժելիությունը չի կարող անպատժելի մնալ: Մենք մեր հավատը կապում ենք միջազգային իրավունքի, խաղաղության հետ, սեփական ապագան որոշելու ինքնիշխանության կարևորության վրա»,-նշեց Կիպրոսի նախագահը:

Վերջինս նշեց, որ Կիպրոսի ու հայ ժողովուրրդները պայքարել են պատմության քառուղիներում,  մնացել են կենդանի ու շարունակում են ապրել: Նա նկատեց, որ 100 տարի առաջ Կիլիկայի ջարդերից հետո հայ փախստականների նավերը բեռնված անխնա հալածանքներից փախչող հայերով հանգրվանեցին նաև Կիպրոսում, ու այդ փախստականների թոռներն ու երեխաներն ապրում են Կիպրոսում ու պաշտպանում են միասնականությունը: «Մենք պարտական ենք անուշադրության չմատնել պատմական փաստի ողբերգությունը:

Ողբերգալի իրադարձությունների ճանաչումը որևէ համգամանքներում չի սահմանափակում ազգերի ապագա դերկատարումը միջազգային հանրության մեջ»: Նիկոս Անաստասիադիսն ղջունեց նախագահ Սարգսյանի վճռական դիրքրոշումը:

«Մենք այստեղ ենք հարգանքի տուրք մատուցելու հայ ժողովրդին, որն իր ուժով ու ավյունով կարողացավ դիմագրավել ու կենդանի մնալ՝ միլիոնավոր նախնիների արյան գնով:

Մեծ Եղեռնը հիշելն ու վերապրողներին հարգանքի տուրք մատուցելը շատ կարևոր է այսօր հայ ժողովրդի ու հայոց սփյոռքի համար, մենք հիշում ենք և պահանջում»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ